1. Սարա Բուրջն իր 7-ամյա դստերը ծննդյան օրը 10.000 դոլարի չեկ է նվիրել, որպեսզի դուստրը կարողանա կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատություն անել, սակայն միայն 16 տարեկանից հետո: Սարայի խոսքերով, իր աղջիկը երազում է մեծ կուրծք ունենալու մասին:

2. Տորի Հանսեն անունով կինը ռուս տղա է որդեգրել ռուսական մանկատնից: Որոշ ժամանակ անց կինը հայտարարել էր, որ տղան հոգեկան շեղումներ ունի: Երեխայից ազատվելու համար նա տղային ուղղակի նստեցրել է Մոսկվա թռչող ինքնաթիռ և ետ ուղարկել հայրենիք:


3. Հարավկորեական զույգը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նրանց երեք ամսեկան դուստրը սովամահ էր եղել: Նորածինը երկար ժամանակ միայնակ էր մնացել տանը, մինչ նրա ծնողները զվարճանում էին՝ սրճարանում համակարգչային խաղեր խաղալով:  

4. Ֆլորիդայի բնակչուհի Սանդրա Պադիլլա Միրանդան ձերբակալվել էր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Նա վեճ է հրահրել իր դստեր և նրա համադասարացուհու միջև: Ծեծկռտուքը տեսանկարահանվել էր անհայտ անձի կողմից և տեղադրվել Facebook-ում:


5. Կալիֆորնիայի 34-ամյա բնակչուհի Քերրի Քեմփբելը մեղադրվում է այն բանում, որ իր 8-ամյա աղջկան բոտոքսի ներարկումներ է կատարել, որպեսզի «ձերբազատեր կնճիռներից»: Քերրի խոսքերով՝ նա դա անում էր իր աղջկան ավելի գեղեցիկ դարձնելու և մյուս երեխաներից առանձնացնելու համար: 

6. Կենտրոնական Ջորջիայում ապրող մի զույգ խոստովանել էր, որ ստիպել էր իրենց 14-ամյա դստերը սեքսով զբաղվել մի տղամարդու հետ՝ մեքենա ստանալու դիմաց: Աղջկան մայրը դատապարտվել էր 8 տարվա բանտարկության, իսկ մեքենայի սեփականատերը և աղջկա հայրը՝ 10 տարվա բանտարկության:

7. Բիլլի Ջո Մեդդենը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առաջարկել էր իր 8-ամյա որդուն նստել մեքենայի ղեկին: Մեդդենը մտածում էր, որ մինչ տղան մեքենան վարի, նա կկարողանա քնել: Երբ ոստիկանները կանգնեցրել էին մեքենան, պարզվել էր, որ մեքենայում եղել է նաև 4-ամյա մի տղա:

8. Առանց թույլտվության խնջույքի գնալու համար հայրը ստիպել էր աղջկան զրահներ հագնել և նրա հետ կռվել փայտե թրով: Նա այնքան էր հարվածել աղջկան, մինչև վերջինս ուժասպառ տապալվել էր գետնին:  

9. Հերթական վեճի ժամանակ զույգը ավտոկանգառում մոռացել էր իրենց 8 ամսեկան երեխային, և միայն տուն հասնելուց հետո էր մայրը հասկացել, որ երեխան իր հետ չէ: Ականատեսներն ասում են, որ երեխան նստած էր տաք բետոնի վրա՝ արևի այրող ճառագայթների տակ: Բայց ամեն ինչ լավ ավարտվեց, և փոքրիկը խնդիրներ չունեցավ:

10. Ռոնդա Հոլդերն այնքան դժգոհ էր իր տղայի գնահատականներից, որ որոշել էր նրան պատժել հասարակության մեջ: Նա ստիպել էր 15-ամյա Ջեյմսին շրջել փողոցներով մի պաստառով, որի վրա գրված էր նրա միջին գնահատականը:






















































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել