Հայաստանում լուրջ քաղաքական, էկոնոմիկ, մշակութային փոփոխությունների համար հարկավոր է նոր ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ…
Մեզ մարդափոփոխությունից առավել հարկավոր են նոր ԾՐԱԳՐԵՐ՝ երկիր Հայաստանին ուժ ու թափ տալու համար։
Այդ պետական ծրագիրը անպայման պետք է ունենա անցյալի փորձված ու իրականացված հաջողություն….Օրինակ, երբ 1946-1948 թվականները, ձրի սփյուռքահայերին նավերով բերին Հայաստան, ձրի հողեր բաժանեցին, համարյա, անտոկոս, վարկեր տվին, որ տներ կառուցվեն, այգիներ դրվեն, ու ձրի կրթություն տրվեց հայ մանուկներին՝ մանկամսուրից մինչ համալսարան….Արդյո՞ք սրանք ՀԱՋՈՂՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՉԷԻՆ…..ամենավերջին անուսը՝ Միջին Արևելքից լինի, թե Հունաստանից, թե հենց Հայաստանի կամ Ռուսաստանի գյուղերից, առիթը ունեցավ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ, ԿՐԹՎԵԼՈՒ, դառնալու աշխարհամրցունակ կոմպոզիտորներ, գիտնականներ ու արհեստավորներ….
Ինչո՞ւ նույնը չենք կարող ծրագրել ԱՅՍՕՐ….(անշուշտ, առանց Ռուսաստանի դաբրոյի, առանց ԿԳԲ-ի, առանց իրար մատնելու ու աքսորների ու բանտերի)….ո՜վ համարձակվի մի հայի վիրավորի կամ նվաստացնի, ստանա ամենախիստ ու դաժան պատիժը…լինի լուրջ արդարադատություն, ու բոլոր օրենքների ու արդարադատության հարցերը լուծեն, ոչ թե անհատներ, այլ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ….այսինքն, դատարանը կլինի Համայնքի ներկայացուցիչները, որոնք պարբերաբար իրենց քաղաքացիական պարտականության ներքո կկատարեն դատավորի դերը սեփական համայնքներում…
Մի՞թե անիվը նոր պետք է ստեղծվի….արդեն ունենք պատմական անցյալ, որ փայլուն արդյունքներ տվեց, իսկ ինչո՞ւ չկրկնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել