1in.am-ը գրում է.

Դամասկոսը պահանջել է դադարեցնել Սիրիայում ահաբեկիչների աջակցությունը, ինչում նա մեղադրում է Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Ավելի վաղ Սիրիան պաշտոնապես հաստատել էր իր մասնակցությունն առաջիկայում անցկացվելիք «Ժնև-2» խաղաղ համաժողովին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն ընդգծել էր, որ ահաբեկչության դեմ պայքարը մնում է սիրիացի ժողովրդի համար առաջնահերթություն: 

«Մենք պահանջում ենք, որպեսզի ահաբեկչությանն աջակցող երկրները դադարեցնեն ֆինանսավորել, նախապատրաստել, զինել և ապաստան տալ ահաբեկչական խմբերին, ինչպես դա պահանջում են միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի բանաձևերը»,- նշվում է փաստաթղթում, որի պատճենը հայտնվել է ITAR-TASS-ի տրամադրության տակ:

Վերջին ամսում ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ՄԱԿ է ուղարկել երկու նամակ՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործողություններին արձագանքելու կոչով՝ նրանց մեղադրելով Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ընդունելով համաժողովի հրավերը՝ Մուալեմն ընդգծել է, որ սիրիական իշխանությունները համաձայն չեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակում գրված որոշ կետերի հետ, քանի որ դրանք հակասում են Դամասկոսի դիրքորոշմանը և չեն բխում սիրիացի ժողովրդի բարձր շահերից:

Հունվարի 6-ին ուղարկված հրավերում Պան Գի Մունն ընդգծել է, որ համաժողովի գլխավոր նպատակն է ժնևյան կոմյունիկեի իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել