1in.am-ը գրում է.

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ երեկոյան երկու շիշ գարեջուր խմող տղամարդիկ պետք է հրաժարվեն իրենց այդ վնասակար սովորությունից, ինչը կօգնի ավելի երկար պահպանել հիշողությունը: 

Ուսումնասիրության ժամանակ գիտնականները 20 տարիների ընթացքում հետևել են ավելի քան 5000 բրիտանացի տղամարդկանց և պարզել են, որ գարեջրի հանդեպ սերը կարող է հանգեցնել հիշողության վաղաժամ կորստի: 

Ալկոհոլի չափավոր օգտագործումը, որն օրական մեկ շիշ գարեջուր կամ մեկ բաժակ գինի է կազմում, հիշողության և մտավոր կարողությունների վրա հետք չի թողնում: 

Այս երկարատև ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ճշգրիտ եզրահանգումներ անել և որոշել, թե որքան ուժեղ է ակոհոլն ազդում հիշողության վրա, և թե ինչպես է այն ազդում ժամանակի ընթացքում, հաղորդում է Mail Online-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել