1in.am-ը գրում է.

Բրիտանիայի քաղաքացին, ով ենթադրաբար դիվանագետ էր հանդիսանում, զոհվել է Ռումինիայի հյուսիսում գտնվող Բայա-Մարե քաղաքի հյուրանոցի պատուհանից վայր ընկնելով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով AP գործակալությանը: 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ 47-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով պատուհանից: Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ Ռումինիայում Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել