Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 14-ին, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրասատման ընթացքում պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանը, ով տեղում մահացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ. Ծատուրյանը ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը` հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



