Մեզ բոլորիս թվում է, որ մեր երկիրն ուսումնասիրվել է ամբողջովին, ամենայն մանրամասնություններով, և նոր անակնկալներ մեզ չի կարող մատուցել: Մինչ այսօր մարդկությանը հայտնի է երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմների մոտ 15%-ը, իսկ 85% շարունակում է մեզ համար գաղտնիք մնալ: Երբեմն անհայտ կենդանու դիակ հայտնաբերելով՝ գիտությունը փակուղու մեջ է հայտնվում, քանի որ չի կարողանում բացատրել, թե ինչպես են դրանք առաջացել: Քիչ են նաև այն դեպքերը, երբ դիակները արհեստական են լինում և ստեղծվում են միայն զվարճանքի համար:


Տրունկո
1

1924թ.-ի հոկտեմբերի 24-ին Մարգիտա քաղաքում (Հարավային Աֆրիկա) տեղացի բնակիչները դարձան զարմանալի տեսարանի ականատես: Ափից ոչ հեռու երկու կետեր պայքարում էին մի շատ անսովոր կենդանու դեմ: Արդյունքում այդ տարօրինակ կենդանին պարտվեց և երեկոյան նրա արնաշաղախ դիակը դուրս բերեց ափ: Այն իրականում հսկայական չափսերի էր: Նրա երկարությունը մոտ 14 մետր էր, լայնությունը՝ 3 մետր: Կենդանու պոչը նման էր խեցգետնի պոչի, իսկ մարմինը պատված էր խիտ և երկար մորթիով: Կենդանուն անվանեցին Տրունկո:

Բայց հետագա իրադարձությունները բավականին խորհրդավոր ընթացք ստացան: Ականատեսները վերցրել էին կենդանու չափսերը, նրա մասին պատմել բոլորին, ում հնարավոր էր, բայց գիտնականներն այդպես էլ չէին տեսել այդ խորհրդավոր էակի դիակը: Այն 10 օր մնացել էր ափին, մինչև որ օվկիանոսի ալիքները չէին քշել տարել: Տեղացիների զվարճա՞նք: Ամենևին ոչ:

1924թ.-ին այդ տարօրինակ էակի մասին տեղեկությունները հայտնվել էին բազմաթիվ թերթերում, բայց այդ դեպքը հանրության ուշադրությունը չէր գրավել: Սակայն 2007թ.-ին գիտնական Մարկուս Հեմմլերը հրապարակել էր արխիվներից գտնված Տրունիկոյի լուսանկարները, ինչն ապացուցում էր այն փաստը, որ դա իրոք տեղի էր ունեցել: Լուսանկարների մանրամասն վերլուծությունը ցույց տվեց, որ Տրունկոն պարզապես անհավանական մեծ չափսերի խեցգետին էր:  

Շատ դեպքերում գաղտնիքի պատասխանը շատ ավելի հասարակ է, քան մենք պատկերացնում ենք, ինչպես որ այս դեպքում:


Պեդրո
2

1932թ.-ի հոկտեմբերին երկու հետազոտողներ Սան-Պեդրո լեռներում հանկարծակի հայտնաբերել էին մի մումիա: Այն գտնվում էր ձեռակերտ քարանձավում: Նստած դիրքում նրա հասակը 17 սմ էր: Մումիան այնքան լավ էր պահպանվել, որ հետազոտողները կարողացել էին ամենայն մանրամասնություններով զննել վերջինիս: Մումիան ուներ հարթ գանգ, դուրս պրծած աչքեր, նեղ շրթունքներ և մեծ բերան: Նույնիսկ բարակ եղուգներն էին երևում փոքրիկ ձեռքերի վրա:  

Հետազոտողները մումիան հանեցին քարանձավից և տարան մոտակա քաղաք՝ Կասպեր, որտեղ այն անմիջապես հանձնվեց գիտնականներին: Նրան անվանեցին Պեդրո՝ ի պատիվ այն լեռների, որտեղ այն հայտնաբերվել էր: Մումիֆիկացված մնացորդները երկար տարիների ընթացքում հետազոտվում էին, իսկ 1950թ.-ին հնարավոր եղավ ռենտգենային լուսանկար անել, որը ցույց տվեց, որ Պեդրոյի ոսկորները և ներքին օրգանները հիասքանչ վիճակում էին գտնվում: Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ այդ էակի ատամները շատ ավելի մեծ էին՝ մարմնի այլ մասին հետ համեմատած:  

3Գիտնական Հենրի Շապիրոն մանրամասն ուսումնասիրել էր մումիային և պարզել էր, որ նրա մահը բնական կերպով չէ տեղի ունեցել: Մումիայի մոտ որոշ ոսկորներ կոտրված էին, իսկ գլխի վրա հեմատոմա էր հայտնաբերվել: Էակին կա՛մ սպանել էին, կա՛մ նա դժբախտ պատահարի զոհ էր դարձել և մահացել: Ամենայն հավանականությամբ, մահվան պահին Պեդրոն մոտ 65 տարեկան էր:  


Պարսկական արքայադուստր Բելուջիստանից
4

2000թ.-ի հոկտեմբերի 19-ին Բելուջիստանում տարօրինակ մումիա էր հայտնաբերվել: Այն տեղական շուկայում հանվել էր վաճառքի և վաճառվում էր անհավանական՝ 20 մլն դոլար գնով: Այդպես էլ կլիներ, եթե ոմն Ալի Ակբարը չուղարկեր պաղեստինցի գիտնականներին նրա լուսանկարները: Ոստիկանությունը հարցաքննեց Ալիին՝ պարզելու համար, թե որտեղ է գտել մումիան: Նա ասաց, որ դա նվեր էր, և երկրաշարժից հետո հայտնաբերբել էր ինչ-որ մեկի տանը: 

Մանրամասն հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ դա մումիֆիկացված կին էր: Այնուհետև իրադարձություներն ավելի հետաքրքիր կերպով զարգացան: Պարզվեց՝ մումիայի անունը Ռոդուգունե էր, նա պարսիկ արքայի դուստր էր: Մումիան ի սկզբանե գտնվում էր ոսկեզոծ դագաղում և մումիֆիկացվել էր իրոք որ արքայավայել՝ մեղրով և մոմով:

Ռոդուգունեն մահացել է 2600 տարի առաջ և այն փաստը, որ նրա մասունքներն այդքան լավ են պահպանվել, ուղղակի ապշեցուցիչ է: Ի դեպ, համարվում էր, որ պարսիկների մոտ ընդունված էր մումիֆիկացիան: Այդ պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Արդյունքում պարզվեց, որ արքայադուստրը կեղծ էր: Պրոֆեսոր Ահմադ Դանին մանրամասն հետազոտությունից հետո պարզել էր, որ «արքայադուստրը» մահացել էր 1996թ.-ին՝ 20 տարեկան հասակում, նրան սկզբում սպանել էին, իսկ հետո որոշել գումար վաստակել նրա մումիայով:

 

Նյույորքայն հրեշ
6

Խորհրդավոր կենդանու դիակը հայտնաբերվել էր 2008թ.-ի ամռանը: Նրան գտել էր երիտասարդների մի խումբ՝ Դիտչ լողափին, Նյու-Յորքի մոտակայքում: Նրանք չէին կարողացել պարզել կենդանատեսակը և, բնականաբար, նրան հանձնել էին գիտնականներին, ովքեր նույնպես չկարողացան միանգամից պարզել, թե դա ինչ էակ էր: Մարմնի վրա լիովին բացակայում էր մազածածկույթը, մաշկը հարթ և շատ հաստ էր, իսկ դեմքը այդ շրջաններում հանդիպող ոչ մի կենդանու նման չէր:  

Թերթերն անմիջապես սկսեցին խոսել միջադեպի մասին: Նրա ծագման վերաբերյալ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Ասում էին, թե իբր դա ջրային առնետ է, կրիա, կամ վայրիացած կատու: Իսկ ֆանտաստիկ ժանրի սիրահարները ենթադրեցին, որ դա կարող էր լիներ լաբորատորիայից փախած մուտանտ, և գիտնականները ցանկանալով չբարձրաձայնել դրա մասին, ոչինչ չէին հայտարարում:

Այդ դեպքից հետո այլևս ոչ ոք, ո՛չ մեռած, ո՛չ կենդանի, նման էակ չգտավ:

Երկար հետազոտական աշխատանքներից հետո գիտնականները հայտնեցին, որ դա հասարակ ջրարջ էր: Մարմինը կարող էր ուռչել և զրկվել մազածածկույթից՝ երկար ժամանակ ջրում գտնվելու պատճառով:


Պանամական հրեշը
7

2009թ.-ին պանամական Ցերրո Ազուլ քաղաքի մոտ երեխաները խաղալիս լճի մոտ տարօրինակ էակ էին գտել: Նրանք քարերով սպանել էին կենդանուն, այնուհետև լուսանկարել նրա դին և նետել ջուրը: Լուսանկարներից երևում է, որ կենդանու բերանը սարսափելի տեսք ուներ, իսկ վերջույթները անհամաչափ երկար էին: Ի դեպ, տեսքով վերջույթները նման էին մարդկային ձեռքերի:

Դիակը մի քանի օրից հանեցին լճից և հանձնեցին գիտնականներին: ԴՆԹ-ի արդյուքները ցույց տվեցին, որ դա միայն համրուկ էր: Սակայն անհասկանալի էր, թե ինչ էր անում համրուկը քարանձավում և ինչու նա մորթի չուներ, իսկ մարմնի կառուցվածքն այդքան տարօրինակ էր:


Կանադական հրեշ
8

2010թ.-ի մայիսին կանադական Օնտարիո քաղաքում երկու կին շան հետ զբոսնում էին լճի երկայնքով: Շունը հանկարծակի դուրս պրծավ կնոջ ձեռքերից և ինչ-որ տեղ սլացավ: Կանայք հետևեցին նրան և տեսան, որ շունը հոտոտում էր մի ինչ-որ տարօրինակ կենդանու: Այն ոչ մեծ չափսերի էր և նման էր առնետ: Նրանք նկարեցին կենդանուն և շտապեցին հեռանալ այդ վայրից: Այնուհետև լուսանկարը հայտնվեց համացանցում և գրավեց գիտնականների ուշադրությունը: Նրանք հետազոտեցին լուսանկարը և եկան այն եզրակացության, որ առնետի տարբերակը լիովին անհնար էր, քանի որ այն ուներ մեծ ատամներ և խիտ մորթի: Երբ գիտնականները ժամանեցին դեպքի վայր, այնտեղ արդեն ոչինչ չկար: Թե ի վերջո ինչ կենդանի էր դա, այդպես էլ չպարզվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել