10 Վեճ, թե ով է ավելի լավ դերասան

1849թ.-ի մայիսի 10-ին կատաղած ամբոխը լցվել էր Նյու-Յորքի փողոցներ՝ քարուքանդ անելով մայթերն ու կռվի բռնվելով ոստիկանների հետ: Իշխանությունները հասկանալով, որ կորցնում են քաղաքի հսկողությունն, քաղաքացիների անկարգությունները զսպելու համար դիմեցին ռազմական ուժերի միջամտությանը, սակայն մարդիկ ստիպեցին նրանց նահանջել ու հետևակային զորքի հրամանատարը իր զորքին հրամայեց օդ կրակ բացել: Երբ դա էլ չօգնեց ամբոխին հանդարտացնելու համար, այս անգամ նա հրամայեց կրակ բացել արդեն ամբոխի վրա, որի հետևանքով 22 մարդ մահացավ: Ու այս բոլոր անկարգությունները բռնկվել էին վեճից, թե որ դերասանն է ավելի լավը:
Այս խռովությոունների պատճառը մի քանի տարի առաջ էր սկսվել, երբ ամերիկացի դերասան Էդվին Ֆորեսթը համաձայնել էր մեկնել հյուրախաղերի Բրիտանիա: Ֆորեսթը Ֆիլադելֆիայից էր, ու նրա ագրեսիվ ու տղամարդկային դերակատարումները շեքսպիրյան պիեսներում նրան իր երկրի աստղն էին դարձրել: Նրա մրցակիցն էր բրիտանացի դերասան Ուիլիամ Չարլզ Մաքրիդին, ու ժամանակի թերթերը բազմիցս անդրադառնում էին այն թեմային, թե ով է ավելի լավ դերասան: Երբ Մաքրեդին ժամանեց հյուրախաղերի, Ամերիկա էր ժամանել նաև Ֆորեսթը, ով հետևում էր նրան ու նույն դերակատարումներն ունենում մրցակից թատրոններոում: Մաքրեդին իր հերթին ավելի էր հրահրում Ֆորեսթին՝ նրան առաջարկելով սովորել Անգլիայում, եթե նա իսկապես ցանկանում է մեծ դերասան լինել: Երբ Ֆորեսթի հյուրախաղերը Բրիտանիայում այնքան էլ լավ չընթացան, նա դրա համար մեղադրեց Մաքրեդիին: Մի անգամ նա հետևեց իր մրցակցի խաղին Էդինբուրգի թատրոնում ու հենց այն պահին, երբ մրցակցի խաղը առավել թուլամորթ տղամարդու էր հիշեցնում, կանգնում է ու բարձր սուլում:
Ֆորեսթի այս արարքը քննադատվեց քաղաքակիրթ հասարակության կողմից ու նրա համբավը Բրիտանիայում ոչնչացվեց, սակայն միայն ավելի շատ բարձրացրեց աշխատող դասի ամերիկացիների շրջանում: Երբ Մաքրեդին հաջորդ անգամ հյուրախաղերով պետք է Ամերիկա մեկներ, Ֆորեսթի երկրպագուները զայրացել էին: Ուր էլ գնար` անգլիացու հետևից բարձրաձայն սուլում էին: Սակայն, երբ Մաքրեդին Նյու-Յորքում Մակբեթ պետք է խաղար, ու Ֆորեսթն էլ էր այնտեղ նույն դերով, հենց այդ ժամանակ էլ վերջին կաթիլը լցվեց:
Մաքրեդիի ներկայացումն ընդհատվեց հանդիսատեսի կողմից ձվեր, փտած մրգեր դեպի բեմ շպրտելով: Դերասանը անմիջապես որոշում է Բրիտանիա հետ վերադառնալ, սակայն մի խումբ հարուստ նյույորքցիներ համոզում են նրան մնալ ու Աստոր Փլեյս օպերայի տանը ներկայացում խաղալ: Սա զայրացրեց աշխատավոր դասին, որը բարձրաստիճան հարուստների այս քայլը դավաճանություն համարեց: Գիշերը 10.000 մարդ հավաքվեց Աստոր Փլեյս օպերայի տան մոտ, որը հսկում էր քաղաքի ոստիկանությունը: Հենց այստեղ էլ սկսվեցին խռովություններն ու անկարգությունները: Այդ բանից հետո Մաքրեդին հետ է վերադառնում Բրիտանիա ու այլևս երբեք չի վերադառում:
9 Նեյլոնի զուգագուլպաներ

1935թ.-ին «DuPont» կորպորացիայի փորձարարական լաբորատորիայում հրաշալի քիմիկոս գիտնական կար` Ուոլտեր Կարոտերս անունով, ով պոլիմերներով տարբեր հետաքրքիր փորձարկումներ էր իրականացնում: Հենց այդ ժամանակ է, որ նա նկատեց, որ որոշակի քանակությամբ ջուր ավելացնելու դեպքում նա կարողանում է պինդ ճկուն մանրաթելեր ստանալ:
Կարոտերի ստեղծած այս նոր նյութը կոչվեց «նեյլոն» ու շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց: Նեյլոնի զուգագուլպաները ավելի պինդ էին ու ու ավելի դիմացկուն, քան ավանդական մետաքսից տարբերակները, ու դարձել էին յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի պարտադիր իրերից մեկը: Վաճառքի առաջին երկու օրվա ընթացքում 4 միլիոն զույգ զուգագուլպա է վաճառվել:
Հետո բռնկվեց Երկրորդ աշխարհամարտը, նեյլոնի արտադրությունը սկսեց օգտագործվել միայն ռազմական ոլորտում օգտագործվող իրերի պատրաստման համար, ինչպես օրինակ, օդապարիկների արտադրության համար: Սև շուկայում նեյլոնից կանացի զուգագուլպաների գինը աճեց մինչև 20 դոլար: Կանայք սկսեցին իրենց ոտքերին ներկեր քսել՝ մարդկանց մոտ թողնելու այն տպավորությունը, թե նրանք նեյլոնից զուգագուլպաներ ունեն, ու այս զուգագուլպաների սղությունը դարձավ պատերազմական տարիների ատելության խորհրդանիշերից մեկը: Երբ կոնֆլիկտն ավարտվեց, «DuPont» կորպորացիան հայտարարեց, որ կվերսկսի նեյլոնի զուգագուլպաների արտադրությունը: Սակայն «DuPont» կորպորացիան չէր էլ պատկերացնում այս զուգագուլպաների պահանջարկն ու իր կարողությունը՝ այդքան մեծ քանակությամբ զուգագուլպաներ արտադրելու, և երբ զուգագուլպաները սահմանափակ քանակությամբ վաճառքի հանվեցին, ապստամբություն ու խռովություններ բռնկվեցին ամբողջ երկրի տարածքով մեկ: Պիտսբուրգում 40.000 կին մոտ 2 կմ շարքով դուրս էին եկել «պայքարի»՝ ընդամենը 13.000 զույգ զուգագուլպաների համար: Կանայք կոտրում էին խանութների ապակիները, միմյանց քաշքշում, որպեսզի կարողանան ձեռք բերել այս արտադրանքը: Մարդիկ սկսեցին մեղադրել կորպորացիային կանխամտածված քիչ քանակությամբ արտադրելու մեջ` ավելի շատ եկամուտներ ստանալու համար:
Արտադրամասը ստիպված էր առանց դադարի աշխատել, որպեսզի կարողանար համապատասխան քանակությամբ զուգագուլպաներ արտադրել: Միայն երբ արդեն բավարար քանակությամբ նեյլոնի զուգագուլպաներ սկսեցին արտադրվել, խռովությոունները դադարեցին: Սա ավելի շատ վնաս հասցրեց երկրին, քան ճապոնացիները:
8 Կառքերով մրցարշավ

Վեցերորդ դարի առաջին կեսին Բյուզանդական կայսրությունում քաղաքական իսկական պատուհաս էր դարձել սպորտային խուլիգանությունը: Կառքերի մրցարշավը կայսրության ամենանախընտրած սպորտաձևերից էր: Այն ժամանակ մրցարշավին մասնակցող Կապույտների ու Կանաչների երկրպագուները մրցարշավերից հետո հաճախ բախվում էին փողոցներում: Ասում են, որ ինքը` Հուստինյանոս առաջին կայսրը, Կապույտներին էր երկրպագում, ու հենց այդ պատճառով մյուս թիմի կողմնակիցների շրջանում նա չէր ընդունվում: 536թ.-ին մի խումբ երկրպագուներ ձերբակալվում են ու դատապարտվում կախաղանի, սակայն երկու բանտարկյալների` մեկը Կապույտներից ու մյուսը Կանաչներից, հաջողվում է փախչել:
Փաստորեն, այս երկու կողմերը ընդհանուր պատճառ ունեին միավորվելու: Երբ Հուստինյանոսը հայտարարեց կառքերով մրցարշավի մեկնարկը, հավաքված հանդիսատեսը միավորված կանչում է՝ «երկար կյանք բարյացակամ Կանաչներին ու Կապույտներին»: Այնուհետև ամբողջ ամբոխը միավորված սկսեց կանչել «Նիկա» (հունարենից նվաճիր): Շոկի մեջ հայտնված Հուստինյանոսը վերադարձավ իր պալատ, իսկ ամբոխը սկսեց հարձակվել բանտերի վրա, ու այրել քաղաքի տարածքում գտնվող կառավարական շենքերը:
Խռովություները զսպելու համար նոր մրցարշավեր կազմակերպելու փորձը ձախողվեց:
Խուճապահար Հուստինյանոսը որոշում է փախչել քաղաքից, սակայն նրա կինը` Թեոդորան, համոզում է նրան չանել այդ բանը` ասելով, որ երբեք չի տեսնի այն օրը, երբ մարդիկ նրան որպես կայսրուհի չողջունեն:
Այդ ընթացքում անկարգություններ բարձրացրած մարդիկ մրցարշավի հրապարակում ճամբարներ էին հիմնել ու փորձում էին ներկայացնել իրենց կողմից հռչակված կայսրին: Հուստինյանոսի մարդիկ մտնում են ճամբար ու հիշեցնում Կապույտներին, որ ընտրված նոր կայսրը Կանաչների կողմնակիցն է: Այս հայտարարությունը ճամբարի ներսում կռվի բռնկման պատճառ է դառնում ու մինչ երկու կողմերը սկսում են վիճել ու միմյանց դեմ կռվել, Հուստինյանոսի զորքը ներս է մտնում ու կոտորում մոտավորապես 30.000 մարդու: Կապույտներն ու Կանաչները որոշ ժամանակ դադարեցին մասնակցել կառքերի մրցարշավերին, սակայն Հուստինյանոսի կառավարման վերջին տարիներին նորից վերադարձան մրցասպարեզ:
7 Գլխարկներ

Թվում է, թե մեր օրերում նորաձևության համար արդեն երբեք էլ խռովություններ չեն բարձրանա, սակայն 1920-ականներին Նյու-Յորքում ծղոտե գլխարկները սեպտեմբերի 15-ից հետո կրելը բավականին տարօրինակ ու անպատեհ ու անընդունելի մի բան էր: Փողոցներում նույնիսկ քաղաքի դեռահասների հանցագործ խմբավորումները հսկում էին ու վիրավորում բոլոր նրանց, ովքեր այս ծղոտե գլխարկներն էին կրում: Մինչև սեպտեմբերի 15-ը նույնիսկ թերթերն էին հոդվածներ հրապարակում ու զգուշացնում իրենց ընթերցողին չկրել այս տեսակ գլխարկներ ու զերծ մնալ ամեն տեսակ անհարմար իրավիճակներից:
Վերջին կաթիլը, թերևս, 1922թ.-ին էր, երբ անհամբեր հանցավոր մի խմբավորում երկու օր ավելի շուտ սկսում է հետապնդել ծղոտե գլխարկներով մարդկանց: Սակայն հիպստեր խուլիգանները հանկարծակիի են գալիս, երբ հարձակվում են նավաբեռնման աշխատողների վրա, իսկ վերջիններս հակահարձակ են լինում: Ամբողջ քաղաքով մեկ անկարգությունները սկսում են մեծ թափ ստանալ, ու խուլիգանները դուրս են գալիս փողոցներ ու հարձակվում բոլոր նրանց վրա, ովքեր այնքան հիմար կգտնվեին, որ կկրեին այս ծղոտե գլխարկները: Այս իրադարձությունից իսկական խռովություն է բռնկվում ամբոխների ու ոստիկանության միջև: Գլխարկների խռովություների հետևանքով ոչ ոք չի զոհվել, սակայն բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են:
6 Ծխացրած չինական սենդվիչ

2013թ.-ի սկզբում Նյու-Յորքի Ռիքեր Այլենդի ուղղիչ տունը տարօրինակ իրավիճակում է հայտնվում: Բյուջեն կրճատվելուց հետո բանտի երեկոյան ժամերի աշխատակիցների թիվը քչացել էր: Միայն մի քանի անվտանգության աշխատակիցներ կային, որոնք հսկում էին երեկոները, սակայն եթե բանտում խռովություններ բարձրանային՝ նրանց չէր հաջողվի ոչինչ անել: Բարեբախտաբար, ամեն ինչ կարծես ծրագրածի պես հանգիստ էր ընթանում, մինչև որ բանտարկյալներից մեկը չփորձեց իր համար ծխացրած չինական սենդվիչ պատրաստել:
Այս բանտարկյալը «Դոմինիկյան Երրորդություն» հանցավոր խմբակցության անդամ էր: Իր մրցակից՝ «Քրիփ» հանցավոր խմբակցության անդամին օգտագործելով, իր համար ինչ-որ համեղ սենդվիչ էր պատրաստել ստիպում, ու երբ վերջինս հրաժարվում է անել դա, դրանից իսկական վեճ է բռնկվում, ու երկու հանցավոր խմբերի կողմնակիցները հավաքվելով, դրանից էլ իսկական խռովություն է բռնկվում: Ավելի քան 50 բանտարկյալ սկսում է աթոռներով հարձակվել միմյանց վրա ու իսկական խառնաշփոթ է սկսվում: Բանտարկյալներից մեկը նույնիսկ եռացող ջուր է լցնում մյուսի վրա: Խռովությունն ու անկարգություններն ավելի քան մեկ ժամ շարունակվեցին, քանի որ չկային անվտանգության բավականաչափ աշխատակիցներ, ովքեր կկարողանային հանդարտացնել բանտարկյալներին ու կարգ ու կանոն հաստատել: Ամեն ինչ հանդարտվեց, երբ բանտարկյալներն իրենք համաձայնության եկան կանգնեցնել մարտերն ու բուժօգնություն խնդրել:



