ԵՐԲ ՈՐՈՇ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԼԻՆՈՒՄ Է ԱՅՆՔԱՆ ԶՈՐԱՎՈՐ, ՈՐ ՀԱՃԱԽ ԱՆՑՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՔՈՎ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՅԼ ԿՈՂՄՈՒՄ:

Երբեմն լինում են մտածումներ, որոնք, չգիտես՝ ինչու, կատարված որևէ երևույթի համար ամեն հարցում ուզում են մեղադրել ողջ ժողովրդին։ Եվ ահա մեկնաբանություններից մեկի ժամանակ գրված հետևյալ տողերը. «Աստված մարդուն ստեղծագրրծեց իր կերպարանքով, բայց ազատ մտածելու, գործելու հնարավորությամբ, իսկ շատ ծնողներ բանտարկում են իրենց ստեղծագործությանն թե՛ մտածելակերպին, թե՛ ֆիզիկականին ազդելով. Ցավոք, այս հասարակությունն շատ լուրջ հիվանդ է թ՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»:
Ի պատասխան գրվածի՝ ստիպված է ինչ-որ տեղ հակադրվել՝ շարադրելով իմ կարծիքը։
Գեղեցիկ է, երբ մարդիկ իրենց միտքը հաստատելու համար մեջբերումներ են կատարում Սուրբ Գրքից, սակայն ոչ միշտ է, որ բերված մեջբերումը համապատասխանում է ասվածին։ Ճիշտ է, որ «Աստված մարդուն ստեղծագործեց իր կերպարանքով, բայց ազատ մտածելու գործելու հնարավորությամբ» սակայն մոռանում եք նշել, որ մարդն այդ ազատությունը ըստ իր ցանկության օգտագործեց՝ հայտնվելով աստվածայինին հակադիր կողմում։ Ուրեմն ազատության սահմաններին անծանոթությունն էլ մարդուն հասցնում է այն վիճակի, որից հետո սկսում ենք դժգոհել։ Ազատությունը հարկ է չշփոթել ամենաթողության հետ, որը քաոսի արարիչն է, իսկ ուր քաոս է, այնտեղ՝ անորոշություն է։ Ահա թե ինչու մարդուն ազատ կամք տված Աստված իր պատվիրաններով եկավ հստակեցնելու նաև ազատության սահմանները՝ ընդդեմ ամենաթողության, իր իսկ կողմից փոխանցած պատվիրաններով և օրենքներով։
Ինչ վերաբերում է այս հասարակության «շատ լուրջ հիվանդ է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես», ապա դա էլ գալիս է նրանից, որ մենք դադարեցինք ապրել այնպես, ինչպես մեր պապերն են մեզ կրթել և դարձանք այս կամ այն «ազատամիտ» հերոսի հետևորդ «ոչխարները», որով կորցնելով մերը, կորցրեցինք նաև մեզ...։ 
Ուզում ենք ինչ-որ բան փոխել, կառչած մնանք այն արժեքներին, որով հազարամյակներ շարունակ հային պահել է հայ՝ թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես։ Հիշենք մեծն Ցիցերոնի փայլուն միտքը. «Եթե ուզում ես ազատ ապրել՝ պետք է լինես ստրուկը օրենքի», այսինքն քո ազգային արժեհամակարգի, օրինապահության, զերծ գենդերային այլանդակություններից, այսօր ազատամիտ քարոզվող արյունապղծությունից, անասնապղծությունից, մանկապղծությունից, միասեռականությունից և նման այլ պղծություններից...։ Բավական է այս կերպ մոտենանք հարցին, որ ամեն բան հայտնվի իր ճիշտ տեղում։
Ոչ ոք թող չշահարկի վեհ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կամ ԱԶԱՏ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ դարձվածքը, այլասերելու կամ այլանդակելու ԱԶԳի դեմքն ու էությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել