Մեկն ու մեկը կարա ինձ բացատրի, թե խի են մեր չինովնիկները զարմացած աչքերը կկոցում, թե ոնց եղավ, որ փետրվարին ձյուն եկավ? Հասկանում եմ, սովորականից շատ եկավ, բայց մի բանե ամբողջ ուժերով աշխատել մաքրման աշխատանքների ուղղությամբ ու չհասցնել նորմալ վիճակ ապահովել, իսկ լրիվ այլ բան է, երբ տեսնում ես, որ Օպերայի մոտ Ձնահավաք տեխնիկան պարապ կանգանածա, իսկ ժողովուրդը կանգառներում կանգնած ձնեմարդկանցա վերածվում:
Ախր հասկացանք, որ քաղաքապետարանում օդնոկլասսնիկ մտնել շատ են սիրում, բյուռոկռատական քաշքշուքների էքսպերտ են, մաղարիչ ու կաշառքի համար էլ, առհասարակ ոմանց խելքը գնումա, բայց կարելիա չէ ինչ որ բանով էլ զբաղվել հանրոգուտ? Գոնե էսօր սաղ ֆեյսբուքը ձեռ չէր առնի էդ ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել