Էս մարդիկ էնքան հեռու են իրականությունից, որ լուրջ-լուրջ իրենց իմաստունի ու «սրտանց» հայրենասերի տեղ են դրել ու ինքնագոհորեն ուղիներ են մատնանշում` Հայաստանը փրկելու համար: Լավ, մարդ էդքան էլ բթամիտ լինի, որ չջոկի` Հայաատանի հետ կապված ցանկացած խնդիր լուծվում է Մոսկվայում: Իսկ Մոսկվայի նպատակը երեք հարյուր տարի առաջ պարզորոշ արտահայտել է իշխան Գոլիցինը` «Հայաստան առանց Հայերի»...
Ըստ էության, Հայաստան` ինքնուրույն քաղաքական միավոր դեռևս չի եղել` իր չորս կամ հինգ հազարամյա պատմության ընթացքում: Բայց կա մի խավ, որ պատրաստ է առավոտից գիշեր խժժալու, որ երկիրն անկախ է: Դե, նրանք խնդիր ունեն` նրանք պետք է ոգևորեն մարդկանց, կուրացնեն պայծառ ապագայի հույսերով, որ ավելի ազատ օգտվեն պետության գանձարանից: Այդ մարդիկ քաղաքական գործիչներ են` նրանք պետք է միլիոններ դիզեն, քանի նրանց թույլ է տալիս Մոսկվան: Ահա ամբողջ դառը իրականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել