Մի քանի օր առաջ մի իրավիճակի ականատես եղա, ու ցավոք դա պիտի դասեմ "ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ" պահվածք դասին: Ամեն քայլափոխի լսում ենք, որ հայ տղամարդը ընտանիքի գլուխն է, հիմքն է այս է, այն է . . . ու սկսում ենք արհեստական երկինք բարձրացնել, չենք մոռանում նաև պարտադիր շեշտել, որ հենց այդ նույն տղամարդը շաաաաաաաաաաատ կնամեծար է ու . . . Բայց արի ու տես, որ իրականում այդքան էլ այդպես չէ: Հիմա մանրամասնեմ: Գիշերվա 2:30-ի մոտ էր ու հերթական անքուն գիշերն էի անցկացնում ֆեյսբուքում, երբ դրսից աղմուկ լսեցի: Ակամայից մոտեցա պատուհանին: Համատարած մթություն էր . . . մեր մուտքից վեց մետր այն կողմ երկու հարբած տղամարդ բանավիճում էին . . . այդ պահին հարևան շենքի մուտքից մի երիտասարդ կին (ընթացքում հասկացա, որ հարբած տղամարդկանցից մեկի կինն էր) մի փոքրիկի ձեռքից բռնած, մյուսին էլ գիրկն առած մթության մեջ հազիվ նշմարելի աստիճաններից իջնում էր: Հանկարծ կինը սայթաքեց ու ընկավ աստիճանների վրա . . . Եթե միտքս չշարունակեմ, ապա լավատեսները կմտածեն, որ տղամարդն իրեն "իսկական ասպետի" պես է պահել ու վազել է կնոջն օգնելու . . . բայց, ցավոք պիտի հիասթափեցնեմ, քանի որ այդ առնական տղամարդն իրեն "ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈւ" պես դրսևորեց .. . . . առանց տեղից շարժվելու, բարձրաձայն 307 հարկանի հայհոյանքներով "ջերմացրեց" իր կնոջն ու ասաց, - "Այ քոռ անտեր, ոտերիտ տակ նայի էլի այ . . . . . . . ."
Ցանկությունս մեծ էր այդ տղամարդուն մի երկու "քաղցր" խոսք ասելու, բայց հասկացա, որ անօգուտ է . . . Բութ եղել է բութ էլ կմնա:



