Լուրերն այն մասին, որ ՌԴ մուտք գործելը էականորեն բարդացել է, շրջանառվում են դեռ մի քանի ամիս առաջվանից, բայց կարծես թե նոր-նոր է նշմարվում իրավիճակի ամբողջական պատկերը, իսկ այդ պատկերը միանգամայն տխուր է մեր խոպանչիների և ինչ-որ տեղ` նաև մեր իշխանությունների համար:
Բանն այն է, որ ամեն օր տասնյակ ՀՀ քաղաքացիների հենց ՌԴ-ի սահմանից հետ են ուղարկում` թույլ չտալով մուտք գործել Ռուսաստան, ու առանձնապես չեն էլ պարզաբանում պատճառները: Որպես կանոն, պատճառ դառնում են այնպիսի մանրունքներ, որոնց վրա նախկինում ոչ ոք ուշադրություն էլ չէր դարձրել` չվճարված տուգանք, գրանցման բացակայություն և այլն...
Արդյուքնում ստեղծվել է մի դինամիկա, որը մինչև տարեվերջ կբերի նրան, որ հազարավոր առողջ ու աշխատունակ տղամարդիկ չեն կարողանա իրենց ստաբիլ եկամուտը ստանալ խոպաններում, ինչն, անկասկած, կազդի նրանց ընտանիքների սոցիալական վիճակի վրա, ինչպես նաև հասարակական լարվածության աստիճանի, որն առանց այն էլ խայտառակ վիճակում է`շնորհիվ մեր ապաշնորհ կառավարության:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նման վերաբերմունքի մենակ հայերը չեն, որ արժանանում են: Պարզապես Ռուսաստանը Օլիմպիադային է պատրաստվում ու հնարավորինս մեկուսացնում է ոչ այնքան ցանկալի էլեմենտներին` այդ յուղալի կտորից: Բացի դրանից, Ռուսաստանում գնալով ավելի տխուր վիճակ է տիրում տնտեսությունում, և այժմ միգրանտական աշխատուժը փորձում են փոխարինել տեղական ավելի թանկ աշխատուժով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել