կմտածեի, թե ընկերոջ ընկեր ինձ տուն է տանում:
Սկզբում ետ նայեց, ինձ թվաց` փեշիս բոյին, բայց պարզվեց ` ոտքերիս երկարությանը:
Լավ իմաստով
Ասաց` հո շատ ետ չի էս նստարանը՞՞՞

Ու սկսեց առաջ հրել, թեթև հիշելով այն ետ տվողին
Ես պայուսակս դրեցի գոգս:
Համենայն դեպս:
Որերոդ անգամ մտածեցի` պետք չէ կարճ հագնել, եթե այն կրել չգիտես:

-Դողում եմ, -անսպասելի ասաց վարորդը:
-Դողում եմ,- երկրորդեց երկրորդ րոպեն չլրացած:
-Էս ոնց եմ բայց դողում՞՞՞
-Ինձ տեղ կհասցնենք բայց՞՞՞,-չդիմացա ես:
-Հաաա, էդ հեչ, մրսել եմ երևի, երեկ Սևան էի գնացել, լյուկը բացել էի, ծխում էին,....,-հ ու ի զարմանք ինձ, սկսեց պատմել,-... բան խմեցի, դեղ,....., ու, հասկանում ես՞՞՞ ջանս սառն ա. կանգնում եմ արևի տակ, չեմ տաքանում...

-Ուզում եք` կանգնեք դեղատան մոտ՞՞
- Չէէ, քեզ կհասցնեմ, նոր` ֆեռվեքս, էն մյուսից, նիմեսիլ, տերաֆլյու, սաղ կխառնեմ իրար, կխմեմ, բալքի մեռնեմ...

Մտածում եմ` մենակ էս էր պակաս, որ մի հատ էլ առաջին անգամ ու մեջքով պատահած տղամարդը սկսի թնկթնկալ, թե` հիվանդ եմ...  
- Սևանում չխմելն արեց,-ասում եմ, ոնց որ Բլոգ Նյուզից լինի էս վարորդը, ես էլ կռիվ ման եկող...
- Ասա է, ասա,- միանգամից համաձայնում է նա ու ես ֆեյսբուքցի Վերգոյին եմ հիշում..
- Այ սեեեենց ասֆալտ լինեեեեր,-ծոր է տալիս ու միտեսակ վալսի նման քշում,-քշեեեիր, չմտածեիր որ փոսը կըկնեեես...

էս վարորդը գնալով ինձ զարմացնում է, ես ուզում եմ հարցնել` հաստատ չեք խմել՞՞՞ էդ ժամանակ սա մեքենան թեթև փախցնում է, թե` արաա, էլի խփելու էի...

Ինձ սկսում է դզել էս աբսուրդը:
- Ճապոնացիներն ասում են` էսքան փող տանք, ձեր ասֆալտի գաղտնիքը ասեք:
-Ինչ գաղտնիք է որ՞՞՞
- Ասում են` փող տանք, դուք մեզ ասեք, թե ինչի եք անձրևին ասֆալտ անում..

..աաաաաաա,- ասում եմ մտքումս ու ինձ բացում է. լրիվ ոնց որ ես էլ Սևան գնացած լինեմ, խմած չլինեմ, միջանցիկ քամու տակ մնացած լինեմ բաց լյուկից ու ամբողջ օրը ջանս տաքացած չլինի արևից

- Գիտես հեշտ է՞՞՞ նայում են, չեն ջոկում. Հիմա խնդրում են, թե` Հայաստան, թողեք մենք անենք ձեր ասֆալտը, իննսուն տարի գառանծյայով...
- Մեղք են,- ես արդեն ուզում եմ ղժժալ ու զգում եմ, որ բանավոր խոսքս էլ ուզում է փոխվել ԿՄյան կոմենթների,- խեղճերի տրամաբանությունը ցավում էէ..
- Տենց ավելի էժան կլինի, քան տանջվեն, թե մեր անձրևի տակ ասֆալտ անելու գաղտնիքը որն է..,-վարորդը լրիվ լուրջ է
Ես նույնիսկ ուզում եմ հարցնել` կարող է բլոգ էլ ունես՞՞՞,  
Մի կերպ չեմ հարցնում:
- Ամռանը մրսա, իսկ ձմեռը կարամ տկլոր ման գամ ու չեմ հիվանդանա,- շարունակում է,- գոնե կարգին բան լիներ
- Լավ դե, սա էլ իր վտանգն ունի,- մխիթարում եմ ես:
- Հա, ջանս` սառըըը,- ես որերորդ անգամ թեթև ցնցվում եմ, թե` համը չհելնի՞՞՞ 
Բայց էս վարորդը ոնց որ ուղղակի ու մենակ  տաքության մեջ զառանցի. յա էլ` ոնց ասացի` ընկերոջ ընկերը տուն է տանում խմելուց հետո:

- Ձյաձ ջան, վստռեչ ես մտել՞՞՞,- ուրախ ու ինքնիրեն հարցնում է մեքենայի դեմը դուրս եկած մի բիձու, որ տախտակ է գրկած տանում

ձյաձ-ից, վստռեչ մտնելուց ու քառակուսի անկապ տախտակից չծիծաղելը ինձ ներքուտ լրիվ ջրիկացնում է

- Շամշյանը...,- ուզում է բան պատմել,-..
Չեմ թողնում.
-Շամշյանը, ասում են, վերջերս չջարդված մեքենա է նկարել,- նախաձեռնությունը ձեռքս եմ վերցնում,- այստեղ պահեք
-Ոնց՞՞՞,- ետ է նայում,- ոնց` չջարդված՞՞՞ ուզում ես ասել` չվթարված՞՞՞
- Ըհը,- ինձնից գոհ հաստատում եմ ես, ու չեմ ջոկում` էսքան կատակչի է, թե էսքան չհավատաց՞՞՞
-Յաա... լրիվ` հայկական ասֆալտ,- ասում է փիլիսոփայորեն ու ես իջնում եմ տաքսուց ծիծաղս հազիվ զսպած


վերջ
պատմեցի
էլ չի զսպվում

...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել