Շատ խելոք ՀՀ իրավապահ համակարգի աշխատակիցներ, ուզում եմ ձեզ հուշել, որ Հարսնաքար ռեստորանային համալիրը և դրսից և ներսից ամբողջությամբ տեսագրվում է ու եթե ուզում եք բացահայտել հանցագործությունը, դուք կարող եք այդ տեսագրությունները վերցնել և դիտել, եթե իհարկե Նեմեցի հանձնարարականով դրանք արդեն չեն վերացվել /հիմա էլ չասեք Նեմեցը չի իմացել, որովհետև առանց նրա իմացության հաստատ ոչ մի ձայնագրություն չի ջնջվի/ մեկ էլ, եթե ուզում եք իմանալ, թե ում հետ են խոսել հանցագործ թիկնապահները, կարող եք նրանց հեռախոսահամարների զանգերը վերցնել տվյալ օպերատորից ու տեսնել, թե հանցագործության ժամին ում են զանգում կամ ումից զանգ ստացել թիկնապահները: Կներեք, որ այսպիսի պարզունակ բաներ եմ ասում, բայց ես վստահ եմ, որ գրածս հաստատ վնաս չի տա ձեր օրինապահ գործունեությանը ....



