Մինչ մյուսները տարված են ֆուտբոլային կրքերով, ֆուտբոլ չնայողներին հրավիրում եմ ընթերցելու և լիցքաթափվելու հայերիս հետաքրքիր որոնումներով: Մի անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային և մաս երկուսը ուղղակի անհնար է չհրապարակելը:
Այսպիսով, ներկայացնում եմ որոշ փնտրտուքներ` առանց որևէ փոփոխության, + իմ մեկնաբանությունը: Կսպասեմ նաև Ձեր կարծիքին այս կամ այն որոնման մասին: Գնացինք…
i love you. Chka- որ ասում եք չկա ուրեմն չկա :Դ
բոյով նկար- մեկնաբանեք ինքներդ o_O
տղեքի նկարներ-
աշխարհի ամենա գեղեցիկ տղան
շատ սիրուն տղաներ –այսքանից հետո ես հասկացա, որ հայ աղջիկները չեն դադարում փնտրել իրենց իդեալին, չկա իդեալական տղա, պիտի հիասթափեցնեմ հազարավոր միայնակներին
սիրուն աղջիկների նկարներ
աղջիկներ տխուր
ՆԿԱՌ ԱՂՋԿԱ- պարզ է չէ որ հակառակ բեևեռները միմյանց ձգում են :Դ
եվրոպան իմ աչքերով- Եվրոպա ասելիս աչքերս փակվում են
ամերիկա գնալու իմ բախտը- ամերիկայի վիզա չստացա, բախտ էլ չունեցա
սհօռեռ- էլի գոհ եմ որ shorer չեն փնտրել, այլ սհօռեռ
մթնել է աշխարհը-սա արդեն կլկլոցի է վերածվում օ_Օ
ինչից ղոսել տղայի հետ- ինչից որ գլուխ չեք հանում, օրինակ մեքենաներից, ֆուտբոլից… այս մեկը անկեղծ եմ ասում :Դ
ինչպէս գրավել ախչկա սիրտ- աղջիկների սիրտը գրավելն իրականում ծատ հեծտ է. Ծաղիկ-մաղիկ, մի երկու փաղաքշական խոսք, դու ինձ դուր ես գալիս, քո նմանը չկա, ես քո համար ամեն ինչ կանեմ… ու նրա սիրտը գրավված է: Տարբերակ 2. Ատրճանակ, թուր կամ նման միջոցների օգնությամբ: Այսպես ավելի արագ կլինի, քան թե նազերը տանեք :Դ
www.ադնակլասնիկ- էլի չենք բողոքում, ամեն դեպքում հայատառ են փնտրել :Դ
adnaklasnik i- երբ փնտրում են զկրտոցով :Դ
nuyn mardu nkarner- գյուղ` պապիս, նամակ…
պետքարան- մարդ էլ այնքան ալարի պետքարան գնալ, որ ինտերնետում մի տեղ ցանկանա հարմարեցնել :Դ
Բա, այ այսպիսի որոնումներ գոյություն ունեն: Սկսել եմ մտածել տղա-աղջիկ հարաբերությունների մասին լուսաբանումներ անել, որ մարդիկ փոր ու փոշման չավարտեն իրենց որոնումները:



