1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը դեռևս հաստատված տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանը և Իրանը կարող են նավթ ձեռք բերելու պայմանագիր կնքել: Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք չենք կարող հաստատել այդ տեղեկությունները: Սակայն եթե տվյալները հաստատվեն, դա լուրջ անհանգստություն կառաջացնի, քանի որ չի համապատասխանում «Վեցյակի» գործողությունների ծրագրին և կարող է ԱՄՆ պատժամիջոցների պատճառ դառնալ` այդ գործարքի հետ կապ ունեցող ցանկացածի նկատմամբ»,- ասել է Հարֆը:
Նրա խոսքերով` պետքարտուղար Ջոն Քերին այդ հարցը բարձրացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած վերջին զրույցի ժամանակ: Պետդեպի ներկայացուցիչը, սակայն, այդ կապակցությամբ մանրամասներ չի ներկայացրել:
«Մենք կշարունակենք այդ հարցը քննարկել ռուսական կողմի հետ»,- ասել է նա:



