Ինձ համար երեք չափանիշ կա, մարդը գեղցի ա թե ոչ (գեղցի, ոչ թե գեղացի)
1. Եթե խանութից տոպրակներով գալիս ես ու հանդիպում ես գեղցու, աչքերիդ մեջ չի նայում, այլ ռենտգենի հայացքով զննում ա տոպրակիդ պարունակությունը:
2. Եթե իրենց տունն ես, ու ինքը կամ տնեցիքից մեկը խոհանոցում աման ա լվանում, դա անպայման անում ա այնպիսի աղմուկով, որ սաղ հասկանան որ աման ա լվանում:
3. Տնից որ դուրս ա գալիս անպայման դռան դեմը պետք ա բարձր խոսա ու վերջում էլ դուռը մի հատ այլանդակ շրխկոցով փակի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10203040850087575?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



