Քաղաքապետարանի պատասխանատուներն ասել են, որ վաղ է փետրուարի 18-ի համար հայտն ընդունելը, բայց ընդունել են յունուարի 24-ի հանրահաւաքի եւ երթի դիմումը։ Ներկայացնում եմ առայժմ չընդունուածը հատուածաբար․ 
«...Ազգային Ինքնորոշում Միաւորումը կամենում է հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող 1921 թ.-ի հակաբոլշեւիկեան ապստամբութեան՝ Երեւանի ազատագրման օրը, 1969 թուականից հայ անկախականների՝ԱՄԿ-ականների երդման օրը՝ փետրուարի 18-ին կազմակերպել աւտոերթ, հանրահաւաք եւ քայլերթ։ 
Աւտոերթը կսկսուի ժամը 11։00 Կենտրոնական հրապարակից եւ կը ընթանայ Հրապարակ-Նալբանդեան-Մոսկովեան-Բաղրամեան-Կասեան-Կոմիտաս-Դաւիթ Անյաղթ-Ռուբինեան-Գայի պողոտայ-Յովհաննիսեան-Թեւոսեան փողոցներով դէպի Ջրվէժ-Ձոարաղբիւր- Գառնի։ Ակնկալում ենք 20-50 ինքնաշարժերի մասնակցութիւն։ 
Հանրահաւաքը տեղի կունենայ Ազատութեան հրապարակում ժամը 16։00-17։30
Քայլերթը կսկսուի Ազատութեան հրապարակից՝ Թումանեան, Աբովեան, Հրապարակ, Նալբանդեան փողոցներով։ Երթը կաւարտուի ազատութեան երգիչ Միքաէլ Նալբանդանի յուշարձանին ծաղկէպսակ դնելու արարողութեամբ։ 
Աւտոերթի, հանրահաւաքի եւ քայլերթի նպատակն է՝ նշել Ազատութեան օրը եւ քննարկել Հայաստանի քաղաքացիների համար կարեւոր հարցերը։....»
Ի դէպ, աւտոերթին մասնակցելու ցանկութեան մասին առայժմ միայն 14 անձ է տեղեկացրել, այսինքն՝ 14 ինքնաշարժ է լինելու։ Բոլոր մասնակցել կամեցողները ճիշտ կլինի, որ նախապէս իրազեկեն՝ 094 91 81 23 կամ 24 հեռախօսահամարներով․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել