Emedia.am-ը գրում 

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն, թերևս, ամերիկյան կինոակադեմիկոսների կողմից ամենից շատ անուշադրության մատնված դերասանն է: Դերերի այն հրաշալի գունապնակը, որով դերասանը զարդարել է իր մասնագիտական կենսագրությունը վերջին տարիների ընթացքում, շարժում է անգամ ճանաչված հսկաների նախանձը: Սակայն Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան ավանակի համառությամբ չի էլ մտածում փայլուն դերասանի աշխատանքն ըստ արժանվույնս գնահատել:

Այլ խնդիր է, որ Դի Կապրիոյին, ընդհանուր հաշվով, այդ «Օսկարը» բոլորովին էլ պետք չէ: Ավելին՝ դերասանն արդեն բնավորության գիծ է դարձրել մրցանակաբաշխութունը բոյկլոտելը, և այն ժամանակ, երբ ողջ հոլիվուդյան կինոէլիտան զբաղված է «լավագույնների ընտրությամբ», Լեոն կամ հանգստանում է էկզոտիկ մի կղզում, կամ հոգում է Սիբիրյան վագրերի փրկության հարցերը:

Մինչ բուն ֆիլմին անդրադառնալը՝ ավելորդ չի լինի հիշել, որ Դի Կապրիոն միակ դերասանն է, ով խաղացել է ժամանակակից գրեթե բոլոր լավագույն ռեժիսորների մոտ. Ջեյմս Քեմերոն, Սթիվեն Սփիլբերգ, Սեմ Մենդես, Քրիստոֆեր Նոլան, Սեմ Ռեյմի, Բազ Լուրման, Դենի Բոյլ, Ռիդլի Սքոթ, Քլինթ Իսթվուդ, Քվենթին Տարանտինո: Սակայն դերասանի իրական ուսուցիչն ու նրա ողջ ներուժը բացահայտողը վերջին տարիներին մնում է կենդանի դասական, կիեմատոգրաֆի աստված Մարտին Սկորսեզեն: Հանճարեղ ռեժիսորը, զգալով երիտասարդ դերասանի անսահման տաղանդն ու կարողությունները, դարձրել է նրան իր մուսան ու առանց դադարի նկարահանում է նրան իր վերջին լավագույն ֆիլմերում: Սկորսեզե-Դի Կապրիո տանդեմը դարձել է հոլիվուդյան «ոսկե բրենդերից» մեկը, որը արդեն գաղափարի արտահայտման պահից նախանշում է աննկարագրելի հաջողություն ապագա կտավին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել