Tert.am-ը գրում է.
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը իր թեզի պաշտպանության վերաբերյալ կասկած ունեցող լրագրողներին պատրաստ է տրամադրել դրա ձայնագրությունը: «Ես կարող եմ հրավիրել ինձ մոտ, տեսնեն, թե Սահակյան Արմանը ինչպես է պաշտպանել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետը:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Արման Սահակյանի ատենախոսության պաշտպանությունը, կարելի է ասել, ծածուկ է եղել, և ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ Արման Սահակյանի գիտական ղեկավարն էլ նրա տեղակալն է՝ Աշոտ Մարկոսյանը:
«Իմ տեղակալը շատ երկար տարիներ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, և ինքը, կարծում եմ, մեր երկրի լավագույն գիտնականներից ու տնտեսագետներից է»,- ասաց Արման Սահակյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



