Panorama.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ այդ միջադեպը շատ տհաճ էր, սակայն ինքը հանդիպել է ուսանողների հետ և նրանք ներողություն են խնդրել:
Իսկ ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Ա.Աշոտյանի փոխանցմամբ` ասում են, որ բուն պաշտպանությունն անցել է շատ լավ: «Տարոն Մարգարյանն, իհարկե, իմ ընկերն է, ծուղրուղուի կարիք չկա, քանի որ ես երեք անգամ հրաժարվողը չեմ, որպես դիսերտանտ նա շարքային դիսերտանտ է: Չգիտեմ, թե ինչ է գրված, չեմ կարդացել, չեմ էլ պատրաստվում կարդալ, բայց եթե ինձ շատ համոզեք կարող է կարդամ»,- ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



