1in.am-ը գրում է.
Իտալիայի իշխանությունները դիմել են Հնդկաստանի Գերագույն դատարան՝ զինված պահպանության «Էնրիկա Լեքսի» հածանավի իտալացի նավաստիներին ազատ արձակելու խնդրանքով: Նրանք կրակել էին հնդիկ ձկնորսներին՝ կարծելով, թե նրանք ծովահեններ են: Այս մասին հայտնում է NDTV-ն:
Իտալացիներն իրենց խնդրանքը պարզաբանել են նրանով, որ դատավարությունը ձգվում է արդեն տևական ժամանակ: Նավաստիները ձերբակալվել էին դեռևս 2012-ի փետրվարին: Ինչպես սպասվում է՝ Հնդկաստանի գերագույն ատյանն իր որոշումն այդ հարցով կկայացնի հունվարի 20-ին:
Հիշեցնենք, որ երկու իտալացի ծովահետևակայանինները կրակ էին բացել հնդկական ձկնորսական նավի ուղղությամբ 2012-ի փետրվարի 15-ին: Միջադեպի հետևանքով երկու ձկնորս էր սպանվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_244263.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



