Lurer.com-ը գրում է.

Ընդդիմադիր պատգամավորները հունվարի 15-ին կրկին արգելափակել են Ուկրաինայի Ռադայի ամբիոնն ու նախագահությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Պահանջներն անփոփոխ են` ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը, «Բերկուտ» հատուկ ջոկատի լուծարումը, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկի հաշվետվություն ներկայացնելը և 2014 թվականի բյուջեի նախագծի վերանայումը:

Երեկ իշխանության և ընդդիմության միջև բանակցություններ են ընթացել, սակայն չի հաջողվել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել: Իշխանությունը հրաժարվել է ընդդիմության պահանջները կատարելուց:

Հիշեցնենք, որ նախօրյակին նույնպես ընդիմությունն արգելափակել էր Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել