1in.am-ը գրում է.

«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունից հետո Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն գովեստի խոսքեր է հասցեագրել կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին:

Եթե Չավիի և Ինյեստայի հետ խաղայի, ապա կարիերայիս ընթացքում ոչ թե 1200, այլ 3000 գոլ կհեղինակեի»,- ասել է Պելեն ֆուտբոլիստների հետ զրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Պելեն արժանացել է «Պատվավոր Ոսկե գնդակ»-ի: Հատուկ մրցանակը նրան են հանձնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և France Football-ի գլխավոր խմբագիր Ֆրանսուա Մարենյեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել