Lragir.am-ը գրում է.
Ռուսական Pussy Riot պանկ խումբն առաջադրվել է NME ամսագրի երաժշտական մրցանակի համար: Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան ներկայացվել են «2013 թվականի հերոս» անվանակարգում, իսկ նրանց ազատումը բանտից կարող է ճանաչվել «Տարվա երաժշտական պահ»:
«Հերոսական» անվանակարգում առաջադրված են նաև Դևիդ Բոուին, ով 10 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է երաժշտության ասպարեզ, ինչպես նաև Լու Ռիդը, ով մահացել է անցյալ տարվա հոկտեմբերին: Ասս մրցանակի համար կպայքարեն նաև կատակերգու Ռասել Բրենդը, Արկտիկ Մանքիզ և Հայմ խմբերի անդամներ Ալեքս Թյորները և Էստե Հայմը:
«Տարվա չարագործ» անվանակարգում ներկայացված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, երգչուհի Մայլի Սայրուսը, Ռոբին Տիկը, Գարի Սթայլզը և նույն Ռասել Բրենդը:
Հաղթողներին որոշելու են New Musical Express ամսագրի կայքէջի այցելուները: Արարողությունը տեղի կունենա Լոնդոնում փետրվարի 26-ին: Մրցանակը շնորհվում է 1996 թվականից:



