Յուրաքանչյուր հոր համար իր աղջիկը իր փոքրիկ արքայադուստրն է՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է նրա դուստրը՝ արդեն հասուն կին, թե վառ երազանքներով ապրող դեռահաս: Անշուշտ, հայր-դուստր փոխհարաբերությունները, երբեմն կարող են սահմանափակվել ծնող-երեխա հարաբերություններով, սակայն, դա միայն առերես է այդպես երևում: Յուրաքանչյուր հայր իր փոքրիկ աղջնակի մշտարթուն պաշտպանն է, նրա լուռ ուղեկից կյանքի բոլոր ձեռնարկումներում: Հենց այս արի ու տղամարդկային սիրտն է, որ ամեն վայրկյան բաբախում է այն փխրուն էակի համար, որին ինքն է կյանք տվել: Դե պատկերացրեք, թե ինչ հուզմունք և թրթիռ է պատում նրա՝ ձեզ համար աներեր հոգին, երբ դուք հայտնում եք այն մասին, որ ձեր սրտում սեր է ծնվել և պատրաստվում եք ամուսնանալ: Անհանգստություն, թե ինչպիսի ապագա է ձեզ սպասվում, արդյո՞ք այդ երիտասարդը արժանի է լինել ձեր կողքին, արդյո՞ք նա ձեզ կպաշտպանի այնպես, ինչպես ինքն է արել՝ մինչև այդ օրը: Ձեզ ենք ներկայացնում կադրեր, որոնք, անշուշտ, կհուզեն յուրաքանչյուրին: Հոր և դստեր տանգոն՝ դստեր հարսանիքին, նրանց պատած հուզմունքն ու երջանկությունը:
Հ.Գ. Ոչ մի տղամարդ ձեզ ավել չի սիրի, քան ձեր հայրը: Անանուն հեղինակ
Ֆոտոշարք
Առաջարկում ենք դիտել նաև տեսանյութ… Հոր և դստեր պարը…
Իսկ եթե դուք էլ եք ցանկանում ձեր հարսանեկան արարողությանը պարել ձեր հայրիկի հետ, ապա կարող եք ընտրել ահա այս երգերից որևիցե մեկը և այն կդառնա լավագույն երաժշտական ուղեկցությունը, իսկ հուշերն ու տպավորությունները անկրկնելի կլինեն:
10: Sunrise, Sunset – Fiddler on the Roof
9: Forever Young – Rod Stewart
8: Through the Years – Kenny Rogers
7: Daughter – Loudon Wainwright III
6: The Way You Look Tonight – Frank Sinatra
5: Wonderful World – Louis Armstrong
4: Isn’t She Lovely – Stevie Wonder
3: Unforgettable – Natalie Cole
2: My Girl – The Temptations
1: Butterfly Kisses – Bob Carlisle