Ի՞նչ խոսք, Ջաղինյանը հայտնի շոումեն է ու հաջողակ է իր ոլորտում, բայց, ինչպես հեռուստատեսության ու շոու-բիզնեսի իր սերնդի ներկայացուցիչներից շատերը, մնացել 90-ականներում և դրսևորում է այդ ժամանակներին հատուկ մտածելակերպ:
Ասածիս վառ օրինակը Հանրային Հեռուստատեսության մուտքը հսկող ոստիկանին գործից հեռացնելու փաստն է: Ոստիկանության աշխատակիցը կորցրել է աշխատանքը զուտ նրա համար, որ ավտոկայանատեղիում Ջաղինյանի մեքենայի համար տեղ չի պահել, իսկ երբ Ջազզը մուննաթ է եկել վրան, բացատրել է, որ ինքը ոստիկան է, այլ ոչ պառկովշիկ:
Ի՞նչ ասես, 21-րդ դարում ենք, Ռուբո ջան, 90-ականներն են արդեն 15 տարի է, ինչ ավարտվել են, պետք չի նման ռեգրեսիվ մտածելակերպ մտցնել Հանրային ու Հայաստան` առհասարակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել