Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին նշեց, որ կարիք չկա 1998-2008-ի ժամանակահատվածիվերլուծությունների կամ գնահատականներին նման սուր ձևով արձագանքել, որովհետև որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա:

«Այդ թվականներին էլ Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին»,– ասաց նա:

«Այդ տարիները նաև մեր տարիներն են ու կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը երկրի երկորդ նախագահի կողմից»,-ավելացրեց կրթության և գիտության նախարարը:

Այնուհետև Արմեն Աշոտյանը անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ՀՀ երկրորդ նախագահը փորձ է կատարում վերադառնալ քաղաքականություն:

«Չեմ կարծում, որ այս հարցերը քննարկման ենթակա են, որովհետև նախ՝ Քոչարյանը հայտարարել է, որ երեք պայման է պետք՝ երկրի օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը: Առաջին երկուսը ակնհայտ է որ չկան, երրորդը՝ չգիտեմ: Սա քաղաքական դիսկուրս է, տնտեսությունը ընդամենը առիթ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել