1995 թվականից ի վեր, ՀՀ ազգային ժողովին իր ներկայությամբ «պատված» Գալուստ Գրիգորիչը Հայաստանի ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս խնայել ու քիչ ծախսեր անել, որ կարողանան կոմունալ վճարումներ կատարեն: Կաշվից դուրս գալացող, օրվա հացը մի կերպ հայթայթող հասարակությունն, այնուամենայնիվ, առանց մտքի գիգանտի խորհուրդների էլ գիտի, թե ինչ անի: Իսկ ինչքա՞ն է խնայել Գալուստ Սահակյանն անձամբ: Ըստ հայտարարգրման` Գալուստ Սահակյանը անշարժ և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չունի:
Դրամական միջոցներ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, նույնպես չի ունեցել:
Լրացված են հայտարարագրի «Շարժական գույք» և «Եկամուտներ» բաժինները, համաձայն որոնց, ունի մեկ ավտոմեքենա (Նիսան-Մաքսիմա), իսկ տարեկան դրամական եկամուտը` 3 մլն 109 հազ. 700 դրամ պատգամավորի աշխատավարձ և 258 հազ. դրամ կենսաթոշակ:
Ինչպես ասում է ժողովուրդը, կենսաթոշակի հույսին մնաս, Սահակյան ջան, որ իմանաս՝ խնայելն ինչ բան է, ու ոչ միայնակ, այլ ամբողջ քո նման մտածող քաղաքական վայ գործիչներով հանդերձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/633447016690350
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել