Երևանի նախկին փոխոստիկանապետ

Պատերազմների ժամանակ, երբ ուզում ես հարձակվես, նախ հետախուզական մարտեր ես սկսում թշնամու դիրքերի ամրությունը, զինվածությունը, ոգին, մարտնչելու պատրաստակամությունը ստուգելու նպատակով: Հիմա էլ Հայաստանի քաղաքական կյանքում են նման «մարտեր» ընթանում…
«Հետախուզվում է» հասարակական կարծիքը, քաղաքական ուժերի, քաղաքացիների՝ հասարակ ընտրողների վերաբերմունքը, արձագանքը և հատկապես հիշողությունը…
Բանավեճը՝ բանավեճ, սակայն դա իմ կարծիքով նմանվում է մութ սենյակում կատու բռնելու փորձին…Թարմ է՝ հիշողությունները «կատվի»… Դա լրիվ անիմաստ գործ է, քանի որ կատուն էլ գիտի, որ ինքը սև է, իրեն բռնել հնարավոր չէ, բռնողն էլ ձեռքերը փրփուրներին է գցում, չնայած ինքն էլ շատ լավ գիտի, որ մութ սենյակում սև կատու բռնելն անլուրջ զբաղմունք է…
Այս «հետախուզական մարտերը, կտցահարումները», հետագա բուռն, «դաժան» քննարկումները, դրանց վերաբերյալ արձագանքներն ապացուցում են վերը նշվածը:
Փետրվարի՞ 18, «Մայդա՞ն»...Ովքե՞ր, ի՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով...
Ախր այդ «պայքարողները» բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն…Բոլորը ու շատ-շատ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել