Yerkir-ը հաղորդում է, որ արդեն մոտավոր պարզ է, թե երբ է լինելու տրանսպորտի թանկացում, և նշում է երկու հավանական ժամկետ: Ըստ կայքի՝ թանկացումները լինելու են, ամենայն հավանականությամբ, մարտ-ապրիլ ամիսներին, այն հաշվարկով, որ քաղաքացիների կոմունալների ծախսերը նվազած կլինեն և սոցիալական բունտի հավանականությունն ավելի կնվազի:
Մյուս հնչեցվող տարբերակը հուլիսն է, երբ խոստացված է աշխատավարձերի բարձրացում: Այլ կերպ ասած, էլի պատեհ առիթ ա քաղաքապետարանի ու գծատերերի տրամաբանությամբ, որպեսզի հնարավորինս անցավ իրականացնեն այդ թանկացումը:
Մի բան հաշվի չեն առել մեր գծատեր հաստագլուխները և ամենագլխավոր գծատեր Տարոնը. հարցը այդ 50 դրամի թանկացնման զուտ ֆինանսական կողմը չի, որն ամսեկան կտրվածքով մի 5000 դրամի բան է փոխելու: Հարցը հոգեբանական է ու համբերության բաժակի խնդիր կա, և երբ էլ թանկացնեն, անկախ նրանից թե՛ Սահարա անապատի պես շոգ կլինի այդ ժամանակ, թե՛ Անտարկտիդայի պես ցուրտ, էլի բողոքի հզոր ալիք կսկսվի, որովհետև ՈՉ ՄԻ ԲԱՆ չարվեց այս ամիսների ընթացքում, որպեսզի մարդիկ հավատան, որ այդ ծառայության գինը այդքան պետք ա լինի. ո՛չ տրանսպորտը ավելի լավ սկսեց աշխատել, ո՛չ մեքենաների որակը փոխվեց, ո՛չ էլ՝ վարորդներինը: Այնպես որ, պարոն Տարոն շախմատասեր ջան, շախմատային լեզվով ասած, վիլկայի մեջ ես, ինչ էլ անես` անհարմար դրության մեջ ես հայտնվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել