Նոբելյան մրցանակի պարոդիան հայտնի է Իգնոբելյան մրցանակ, Հականոբելյան մրցանակ և Շնոբելյան մրցանակ անուններով: Այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական աշխարհի ամենատարօրինակ հայտնագործությունների համար: Ահա 15 ամենազվարճալի գյուտերը, որոնք արժանացել են Շնոբելյան մրցանակի: Դրանք ստորև ներկայացված են ըստ անվանակարգերի:
1 Հավանականություն
Բերթ Թոլքեմփը և Մերի Հասքելը պարգևատրվել են երկու փոխկապակցված բացահայտումներ անելու համար: Առաջին բացահայտումն այն է, որ որքան ավելի երկար է կովը պառկած եղել, այնքան ավելի հավանական է, որ այն շուտով կկանգնի: Երկրորդ բացահայտումն էլ այն է, որ դժվար է կռահել, թե կանգնելուց հետո որքան ժամանակ անց կովը կրկին կպառկի:

2 Խաղաղություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է Շնոբելյան մրցանակով հրապարակային ծափահարություններն արգելող օրենքի համար, իսկ Բելառուսի ոստիկանությունը արժանացել է այս մրցանակին՝ ծափահարելու մեղադրանքով մի զինված մարդու ձերբակալելու համար:

3 Հոգեբանություն
Անիտա Իրլենդը և Ռոլֆ Զվաանը ստացել են այս մրցանակը «Ձախ կողմ թեքվելուց Էյֆելյան աշտարակն ավելի փոքր է երևում» աշխատության համար:

4 Ֆիզիոլոգիա
Աննա Ուիլքինսոնը և Լյուդվիգ Հյուբերը պարգևատրվել են իրենց հետազոտության համար: Հետազոտության մեջ նշվում էր, որ ոչ մի ապացույց չկա, որով կհաստատվեր, որ կարմիր ոտքերով կրիան հորանջում է վարակիչ կերպով:

5 Ֆիզիկա
Ֆիլիպ Փերինը, Սայրիլ Փերոթը և Հերման Քնիգման պարգևատրվել են Շնոբելյան մրցանակով այն բանի համար, որ փորձել են որոշել, թե ինչու է սկավառակ նետողների մոտ գլխապտույտ առաջանում, մինչդեռ մուրճ նետողների մոտ գլխապտույտ չի առաջանում:

6 Խաղաղություն
Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը արժանացել է Շնոբելյան մրցանակի այն բանի համար, որ ցույց է տվել, որ սխալ տեղում կայանած մեքենաների խնդիրը կարելի է լուծել՝ տանկով դրանց վրայով անցնելով:

7 Ֆիզիկա
Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի աշխատակիցներ Լիաննե Փարքինին և Պատրիսիա Փրիսթին Շնոբելյան մրցանակ է շնորհվել այն բանից հետո, երբ նրանք ապացուցել են, որ ձմռանը սառած ճանապարհներին մարդիկ ավելի քիչ են սահում ու ընկնում, եթե կոշիկի վրայից կիսագուլպա են կրում:

8 Ճարտարագիտություն
Լոնդոնի կենդանաբանական համայնքի աշխատակիցներ Կարինա Այսվիդո-ՈՒայթհաուզը և Ագնես Ռոչա-Գոսելինը Շնոբելյան մրցանակ են ստացել՝ կետերի փսլինքը հեռակառավարվող ուղղաթիռի օգնությամբ հավաքելու մեթոդի մշակման համար:

9 Քիմիա
Էրիկ Ադամսը, Սքոթ Սոկոլոֆսկին և Սթիվեն Մասուտանին իրենց աշխատության մեջ հերքել են այն հին համոզմունքը, ըստ որի, նավթն ու ջուրը չեն կարող միախառնվել: Դրանից կարճ ժամանակ անց նրանց Շնոբելյան մրցանակ է շնորհվել:

10 Անասնաբուժություն
Միացյալ Թագավորության Նյուքասլի համալսարանի դասախոսներ Քեթրին Դուգլասն ու Փիթեր Ռոուլինսոնն արժանացել են Շնորբելյան մրցանակի իրենց այն տեսության համար, ըստ որի այն կովերը, որոնք անուն ունեն, ավելի շատ կաթ են տալիս, քան այն կովերը, որոնք անուն չունեն:

11 Կենսաբանություն
Քրիստեն Հյուբեբերտը և Միշել Ֆրանցը իրենց հայտնագործության համար պարգևատրվեցին Շնոբելյան մրցանակով: Նրանք հայտնագործել էին, որ շան վրա բնակվող լուն ավելի բարձր է թռչում, քան կատվի վրա բնակվող լուն:

12 Ֆիզիկա
Լակշմինարայանան Մահադևանը և Էնրիկե Սերդա Վիլաբլանկան պարգևատրվեցին Շնոբելյան մրցանակով իրենց տեսական հետազոտության համար, որում քննարկվում էր, թե ինչպես են սավանները ճմռթվում:

13 Լեզվաբանություն
Խուան Մանուել Տորոն և Ջոզեֆ Տրոբալոն հայտնաբերել են, որ առնետները երբեմն չեն տարբերակում ճապոներեն և հոլանդերեն ձայնագրությունները: Այս բացահայտման համար նրանք արժանացել են Շնոբելյան մրցանակի:

14 Ֆիզիկա
Ավստրալացի Ջեք Հարվին և Ջոն Քալվենորը Շնոբելյան մրցանակ ստացան «Այն ուժերի վերլուծությունը, որոնք անհրաժեշտ են ոչխարներին տարբեր մակերևույթների վրայով քարշ տալու համար» զեկույցի համար:
15 Տնտեսագիտություն
Կարլ Սչվարլզերը Շնոբելյան մրցանակ է ստացել այն բանի համար, որ ապացուցել է, որ հնարավոր է ողջ Լիխտենշտայն քաղաքը վարձել՝ այնտեղ կորպորատիվ միջոցառումներ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




