Ասում ա` Փոստանջյանը բրյուսելյան նոր տրագիկոմեդիայի նախապատրաստում ու ձեռնամուխ է եղել ՀՀ պատվիրակությանը ևս մեկ անգամ պադստավկա անելուն:
Ըստ Եվրախորհրդարանի կանոնադրության, եթե 10 պատգամավոր կասկածի տակ է առնում այս կամ այն պատվիրակության լեգիտիմությունը, ապա հարցը մտնում է օրակարգ: Հիմա, ըստ մամուլի, Փոստանջյանը հենց դրան էլ տանում է, ու նրան չի խանգարում այն, որ Հովիկ Աբրահամյանը չի ընդգրկել Փոստանջայանին ԵԽԽՎ պատվիրակության կազմի մեջ, որովհետև Փոստանջյանը հրավերք է ստացել ԵԺԿ-ից, որի անդամ էլ հանդիսանում է: Ասում են, թե Փոստանջյանն արդեն հասցրել է այդ 10 պատգամավորներին էլ ճարել, ովքեր կասկածի տակ կառնեն ՀՀ Պատվիրակության լեգիտիմությունը:
Գիտե՞ք ինչ, մեծ հաշվով, թքած ունեմ թե՛ պատվիրակության, թե՛ դրա անդամների ով լինելու հարցի վրա, բայց անթույլատրելի է, որ Փոստանջյանը իր անձնական քաղաքական ամբիցիաները իրացնի երկիրը՝ միջազգային հարթակներում պարբերաբար խայտառակ անելու միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել