Ծխելու դեմ ամենից խիստ պատիժներ սահմանող 10 երկրներըLife.panorama.am-ը գրում է.

Ֆինլանդիա

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 1977թ:

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ հասարակական վայրերից և սեփական տնից դուրս բաց օդում:

-Ծխելու տուգանք՝ 50-150 եվրո, անչափահասներին սպառնում է բանտարկություն:

Ֆինլանդիան ծխելու դեմ պայքարի առաջատար երկրներից է համարվում: Այս երկրում է բոլորից առաջ ընդունվել հակածխախոտային օրենսդրությունը: Ֆինլանդիայում գործում են ամենախիստ սահմանափակումները (ոչ վաղ անցյալում, օրինակ, արգելվում էր ծխել անգամ սեփական պատշգամբում, քանի որ ծխախոտի ծուխը կարող է ներթափանցել հարևանի բնակարան) և անչափահաս ծխողների հանդեպ ամենախիստ պատիժը: Ֆինլանդիան մտադիր է մինչև 2040թ.-ը լիովին վերացնել ծխելու վնասակար սովորությունը երկրում: Նպատակը, կարծես թե, իրականանալի է, քանի որ Ֆինլիանդիայում ծխում է միայն ամեն հինգերորդը:

Իռլանդիա

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 2004թ:

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ հյուրանոցներում, փողոցներում, բանտերում, ինտերնատներում և հոգեբուժարաններում հատուկ հատկացվող տեղերում:

-Ծխելու տուգանք՝ 3000 եվրո:

Իռլանդիայում ընդունված հակածխախոտային օրենսդրությունը տարածվում է բոլոր փաբերի, ռեստորանների և կաֆեների վրա: Ծխել ու միաժամանակ գարեջուր խմել ցանկացողները պետք է դուրս գան փողոց, որտեղ նրանց համար հատուկ տեղ է հատկացված (սրահում ծխելը թույլատրող հաստատության տերը կարող է տուգանվել մինչև 10000 եվրո):

Շվեդիա

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 2005թ.

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ բարերում և ռեստորաններում պատրաստված հատուկ տեղերում, որոնք մեկուսացված են հաստատության մյուս հատվածից. մեկուսացված այդ տարածքում չի թույլատրվում ուտել կամ խմել:

-Ծխելու տուգանք՝ մինչև 100 եվրո:

Ինչպես ֆինները, շվեդները լի են վճռականությամբ հարյուրամյակի կեսերին լիովին ազատվել ծխելու սովորությունից, ինչի համար կիրառում են ավելի ու ավելի խիստ հակածխախոտային օրենքներ: Սակայն ծխողները հորինում են այդ արգելքները շրջանցելու նորանոր միջոցներ: Օրինակ, սովորական է դարձել ռեստորանների վերածումը անհատական անդամության փակ ակումբների: Այդպիսի հաստատություններ մուտքը ազատ չէ, որոնց տերերը ինքնուրույն են սահմանում ծխելու կանոնները:

Մեծ Բրիտանիա

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 2006-2007թթ:

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ մասնավոր բնակարաններում, հյուրանոցներում, բանտերում և բաց օդում:

-Ծխելու տուգանք՝ մինչև 2500 ֆունտ ստեռլինգ:

Մեծ Բրիտանիայի օրենսդրության մեջ հատուկ տողով արգելվում է ծխելը ֆուտբոլային մարզադաշտերում: Ինչ վերաբերում է մնացած բոլոր վայրերին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ որտեղ: Օրինակ, Անգլիայում կարելի է ծխել կայարանում կամ կանգառում, սակայն Շոտլանդիայում այդ վայրերում ծխելու համար կարող են տուգանել 50 ֆունտ ստեռլինգով:

Գերմանիա

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 2008թ:

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ հասարակական վայրերում և հյուրանոցներում հատուկ սահմանված վայրերում:

-Ծխելու տուգանք՝ 25-250 եվրո:

Չնայած արդի Արևմտյան Եվրոպայում ծխելու դեմ պայքարի դրոշակը պատկանում է Ֆինլանդիային, սակայն առաջնությունը փաստացի պատկանել է Գերմանիային: Այստեղ առաջին արգելքները ընդունվել են դեռ 1930-ականներին Երրորդ Ռեյխի իշխանությունների կողմից: Այս հանգամանքը հաճախ են հիշեցնում ծխող գերմանացիները՝ բողոքելով, որ վերջին տարիներին նրանք զրկվել են անգամ տաքսիներում ծխելու հնարավորությունից: Ծխել թույլատրելու համար հաստատությունների ղեկավարները և տաքսու վարորդները կարող են տուգանվել մինչև 1000 եվրո:

Հնդկաստան

-Հակածխախոտային օրենսդրության ընդունումը՝ 2008թ:

-Որտե՞ղ է թույլատրվում ծխել՝ բաց օդում կամ հատուկ նախատեսված վայրերում:

-Ծխելու տուգանք՝ 200 ռուփի (4,25 ԱՄՆ դոլար):

Չնայած Հնդկաստանում ծխելն արգելվում է անգամ հյուրանոցներում և ռեստորաններում՝ ծխողների քանակը չի նվազում այդ երկրում: Նախկինի նման ծխողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 240 մլն մարդ: Ծխելու համար տուգանքը հավասար է մեկ տուփ ծխախոտի գնին, սակայն ծխող հնդիկները շարունակում են անտարբեր մնալ ծխելն արգելող պաստառների հանդեպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել