Երվանդ Ենգիբարյանի ողբերգական ավտովթարի գործով քննությունը մոտենում է իր ավարտին և արդեն հայտնի է, որ դերասանը սթափ չի եղել ղեկին: Ախր ես չեմ հասկանում, կտրականապես չեմ հասկանում մարդկանց, ովքեր քեֆները լավ մեքենա են վարում, որովհետև դա ինձ համար անպատասխանատվության գերագույն դրսևորումներից մեկն է: Տարեկան հազարավոր մարդիկ են մահանում հենց այդ պատճառով, հազարավոր մարդիկ էլ մահանում են, որովհետև նման խելոքները լակում ու նստում են ղեկին, և արդյունքում բացի իրենց կյանքից, խլում են նաև անմեղ մարդկայանց կյանքեր, իսկ երբեմն էլ` խլելով կյանքերը, իրենք անվնաս են մնում:
Ենգիբարյանը գնաց սիրված, ու մարդիկ կսկիծ ապրեցին, բայց արդյո՞ք ռեզոնանսը կլիներ նույն ձև, եթե նրա պատճառով էլի զոհեր լինեին...
Էհ, մահացողի հետևից կա՛մ լավը, կա՛մ էլ ոչինչ: Թերևս, մնում է հուսալ, որ նման ավտովթարների առումով, իրոք զարհուրելի 2013 թվականը, դաս կլինի խմած քշելու սիրահարներին ու հետևություններ կարվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել