ԱՄՆ Յեյլի համալսարանի նեյրոֆիզիկոս-հոգեբան Խոսե Դելգադոն (1915-2011թթ.) աշխարհում հայտնի է Էլեկտրական ազդակների միջոցով ուղեղի կառավարման իր հետազոտություններով: 

Նրա հետազոտություններից ամենահայտնին, թերևս, 1960-ականներին Իսպանիայի Կորդոբա բնակավայրում ցլի հեռահար կառավարման փորձարկումն էր՝ կենդանու գլխուղեղում ներդրված էլեկտրոդային իմպլանտի միջոցով: 
Դելգադոն արենա է դուրս գալիս ցլի հետ՝ իր ձեռքում պահելով կառավարող վահանակը ու, երբ ցուլը արագությամբ սլանում է դեպի նա, Դելգադոն ուղղակի սեղմում է կոճակն ու կանգնեցնում կենդանուն:
ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նշմամբ` Դելգադոյի հետազոտությունների հաջողությունները պետք է նաև մարդկանց վրա կիրառվեին՝ փորձարկումներ իրականացնելու համար:

Դելգադոյի փորձարկման տեսանյութը դիտեք ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել