Life.panorama.am-ը գրում է.
1.Առավոտյան շուտ արթնանալ. հաջողակ մարդիկ, որպես կանոն, առավոտյան շուտ են արթնանաում: Սա այն ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ շուրջը խաղաղ է և մտքերն իմի բերելու լավագույն ժամանակն է:
2.Ընթերցանություն. եթե հեռուստացույցի առաջ անիմաստ մեկ ժամ նստելը փոխարինեք օգտակար գրքի ընթերցանությամբ, ապա ընկերների շրջանում կլինեք ամենակրթված մարդկանցից մեկը, և շատ բաներ ինքնին կստացվեն: Մարկ Տվենն ասում էր. «Մարդը, որը լավ գրքեր չի կարդում, ոչ մի առավելություն չունի կարդալ չիմացողի նկատմամբ»:
3.Պարզեցնել. ամեն ինչ պարզեցնելու ունակությունը թույլ է տալիս ավելի թեթև նայել կյանքին և գտնել մեր առջև ծառացած խնդիրների լուծումները:
4.Ժամանակի դանդաղեցում. չի կարելի անընդհատ ապրել վազքի և զբաղվածության ռիթմում, միշտ պետք է ժամանկ գտնել հանգստանալու և սեփական ներքին ձայնը լսելու համար: Դա այն ժամանակն է, երբ դուք ներդաշնակության մեջ եք արտաքին աշխարհի և ինքներդ ձեզ հետ:
5.Ֆիզիկական վարժություններ. ֆիզիկական ակտիվության բացակայությունը քայքայում է ցանկացած մարդու առողջություն: Նրանք, ովքեր երբեք ժամանակ չեն գտնում ֆիզիկական վարժությունների համար, վաղ թե ուշ բախվելու են զանազան հիվանդությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/01/15/lucky/73250
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



