Ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ և այլ տրանսպորտային միջոցներ գովազդող գեղեցիկ և սեքսուալ աղջիկներն, անկասկած, շատ գրավիչ տեսք են հաղորդում գովազդային լուսանկարներին և պաստառներին: Բայց MotoCorsa-ի աշխատակիցները այս ֆոտոշարքի համար շատ կրեատիվ տարբերակ ընտրեցին: Ducati 1199 Panigale նոր մոտոցիկլի գովազդային պաստառների համար չքնաղ մոդել Քայլիին փոխարինեցին գրավիչ տղամարդկանցով, ովքեր, ի դեպ, ընկերության աշխատակիցներն են: Ստացված ֆոտոշարքը մի կողմից գրավում է ուշադրությունը, իսկ մյուս կողմից՝ անչափ զվարճացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել