1in.am-ը գրում է.
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զինվորականներին արգելել է գնել օտարերկրյա արտադրության մեքենաներ: Երկրի նախագահի հրամանը հրապարակվել է ՊՆ կայքում: Այժմ գնման գործընթացը կիրականացվի կենտրոնացված համակարգի միջոցով:
Այս միջոցառումը իշխանությունների կողմից ևս մեկ փորձ է՝ կրճատելու արտերկրից մեքենաների ներկրումը, աջակցելու հայրենական տնտեսությանը, ինչպես նաև կրճատելու բանակի ու ոստիկանության պահման ծախսերը՝ հայտնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները պաշտոնյաներին արգելել էին անձնական նպատակներով օգտվել չարտերային ավիաչվերթներից: Սահմանափակվել է նաև արտերկրում գտնվելու նրանց ժամանակը: Համաձայն նոր կանոնների՝ այժմ պաշտոնյաներն ունեն ստանդարտ համարներում մնալու իրավունք: Չինացի պաշտոնյաներին արգելվել է նաև նվերներ ընդունել:
2012-ին իշխանության գալուց հետո Սին Ցզինպինը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ, որը նրա խոսքով՝ սպառնում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գոյությանը:



