1in.am-ը գրում է.
The Beatles լեգենդար խմբի նախկին մասնակիցներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը ելույթ կունենան «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 26-ին՝ Լոս Անջելեսում:
Մաքքարթնին ներկայացված է մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ռոք երգ»՝ Cut Me Some Slack երգի համար: Ռինգո Սթարը մրցանակ կստանա երաժշտության մեջ մեծ ձեռքբերումների համար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ կունենան նաև Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Ուրբանը, Քեթի Փերին և այլք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_244151.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



