«Դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն և խիստ հանձնարարականներ տվել։ Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ասաց Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն և հատ-հատ այն բացահայտեն»։ Վաչիկ Բալասանյանի տեղեկացմամբ՝ այդ օրը Բակո Սահակյանը և Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են։ Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել