«ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել։ Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են ականատեսները. Հովիկ Հովսեփյանը «Մարիոթ»-ում պարբերաբար խրախճանքներ է կազմակերպել, անձամբ իր համար կենդանի երաժշտախումբ վարձել, որը նվագել է՝ խանգարելով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը։

«Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնյայի աղմկոտ պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Հովսեփյանի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, որը, սակայն, ասաց. «Հարկ չեմ համարում այդ հարցադրմանը պատասխանել»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել