«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝քեֆ անելիս։ Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդ կերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում։ Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝շշմելու Նոր տարի է նշել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել