1in.am-ը գրում է.

ԵՄ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները քննարկում են Իրանի հարցով ԵՄ հատուկ պատվիրակի պաշտոն ստեղծելու հնարավորությունը: Չի բացառվում նաև Թեհրանում ԵՄ դեսպանատան բացման հավանականությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրին:

«Թեհրանում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագետները ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին առաջարկում են հաստատել, որ Թեհրանում բացվի Իրանի հարցով հատուկ պատվիրակի պաշտոն կամ դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասել է նա: 

Կապված Իրանի և «վեցյակի» բանակցություններում ձեռք բերված առաջընթացի հետ՝ հունվարի 20-ին ԵՄ 28 երկրների արտգործնախարարների կողմից Բրյուսելում հանդիպման ժամանակ կընդունվի որոշում Իրանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցային ռեժիմը վերանայելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել