1in.am-ը գրում է.
Հարավային Կորեայում նոր զբաղմունք է ի հայտ եկել՝ նայել մարդկանց, ովքեր ախորժակով և շատ են ուտում: Այս երևույթը ստացել է mok-bang անվանումը, որը նշանակում է «ճաշի հեռարձակում»: Ցանկացողներն իրական ժամանակում համացանցում հետևում են ճաշողներին: Այս ոլորտում արդեն աստղեր են հայտնվել, ովքեր բավականին մեծ գումարներ են վաստակում:
Ամենաշատ վճարվող «ուտող»-ներից մեկը Դիվա անունով աղջիկն է: Ամեն երեկո ժամը 8-9-ը նա տեսախցիկի առջև ուտում է 30 ձվով ձվածեղ, 5 ափսե վերմիշել, մի քանի չափաբաժին միս: Աղջիկը սննդի վրա ամսական մոտ 3000 դոլար է ծախսում: Սակայն ամեն երեկոն նրան գրեթե 1000 դոլար է բերում: Աշխատանքի ընթացքում աղջիկա քաշը 10 կգ-ով ավելացել է, սակայն դա նրան չի անհանգստացնում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_244116.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



