1in.am-ը գրում է.

Աշխարհի ամենաթանկ կոկտեյլը ստեղծելու առումով նոր ռեկորդ է սահմանել ավստրալիացի բարմեն Ջոյել Հեֆերնենը: Նրա պատրաստած ըմպելիքն արժե 12 916 դոլար:

Ջոյելը, ով աշխատում է Club 23 բարում, խմիչքը Winston է անվանել` ի պատիվ Ուինսթոն Չերչիլի: Բացի այլ բաղադրատարրերից, այն իր մեջ ներառում է 1858-ի արտադրության Croziet կոնյակ: Կոկտեյլում դրա մեկ չափաբաժնի համար պետք է վճարել 6000 դոլար: Իսկ նման կոնյակի մեկ շիշն արժե 157 000 դոլար: 

Կոկտեյլում կան նաև Grand Marnier, Chartreuse Vieillssement Exeptionnellement և Prolonge Angistura լիկյորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել