Մեր հայրենի կառավարություն` ներդնելով պարտադիր կուտատակային կենսաթոշակային բաղադրիչի համակարգը, դուք ոչ միայն չեք փորձում խթան հանդիսանալ աղքատության շեմի նվազմանը` այլ դրանով դուք ավելացնում եք այդ շեմը:Մարդիկ արդեն կայացել են, ամուսնացել են, ամեն ամիս ծախսերի ցանկ են կազմում իրենց ընտանիքն են պահում ու եթե մի քիչ բարձր է աշխատավարձդ, ստացվում է,որ մոտ 100 դոլար ամսական քո սեփական բյուջեից պակասում է:
Ընդհանրապես այս կառավարությունն այն կառավարությունը չի, որ ես հույս ունենամ, թե այդ փողերը, որ վերցնում են, հետո ինձ է գալու, կամ հասնելուց հետո, նույն արժեքն է ունենալու` ինչ այժմ, կամ ընդհանրապես ինձ պետք է լինելու 63 տարեկանում այդ գումարը: Կուտակայինը մի հատ ֆոնդ է, որը տնօրինում է խոսքի Արմենը, ապա ես վստահ եմ, որ այս դռբի տակ ընկնողները պարզապես քցվում են։ Շատ չէ, վարչապետն էլ մի օր էլ դրամի կուրսը մի 20-40%-ով կքցի ու կմարսի, ոնց որ նախորդ անգամվանը մարսեց։Ասածս ինչ ,որ այս կառավարությունն ինչ էլ անի, մեկ է վերջը վատ է լինելու: Ու Տիգրան Սարգսյանն էլ, որ տուն-տուն մտնի ու ադամանդներ էլ բաժանի, մեկ է` Սարգսյանի ոչ մի բանին վստահել հնարավոր չի:



