Tert.am-ը գրում է.
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին այսօր այցելել են նրա հարազատները՝ ձերբակալման օրվանից սկսած՝ առաջին անգամ թույլտվություն ստանալով: Tert.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Ռուզան Բադալյանը, նշեց, որ Շանթ Հարությունյանը գունատ էր, հյուծված, բայց՝ ուժեղ ոգով:
«Նա ասում էր, որ Հայաստանում պետք է հեղափոխություն արվի, միայն այդ կերպ կարելի է հասնել երկրի ազատությանը: Նա գտնում է, որ ժողովուրդը պետք է դուրս գա՝ նվաճելու իր անկախությունը: Ասում էր, որ երկրի ամբողջ մարդկության պատմության մեջ ժողովուրդները գոնե մեկ անգամ դուրս են գալիս փողոց՝ նվաճելու իրենց ազատությունը: Քաջ ժողովուրդներն են միայն անկախ ապրում, վախկոտ ժողովուրդներն երբևէ անկախություն չեն նվաճում»,-ասաց նա և ընդգծեց, որ Շանթ Հարությունյանը փոխվել էր միայն արտաքնապես, բայց՝ ոչ հոգեպես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ