Բնական է, որ ցանկացած պարագայում, եթե չի խոսում կոնկրետ փաստային ապացույցները, թվերն ամեն դեպքում խոսում են: Իմ նամակի նպատակը մեծ հաշվով այն չէր, որ համոզվեի թեստերի՝ նույն մակարդակին լինելու հարցում: Խնդիրն այստեղ լրիվ այլ է. բոլոր միջին գնահատականները թողնենք մի կողմ, քանզի ցանկացած հսկողության պարագայում ոչ ոք չի կարող միանշանակ փաստել, որ այդ միջին գնահատականները ուղիղ համեմատական են դիմորդների ուղեղի ընդունակություններին:

Նամակն ընդհանուր առմամբ հղել եմ, որպեսզի մեր ԿԳ նախարարն ինչքան հնարավոր է ավելի ուշադրությունը բևեռի այս հանգամանքին: Այս պարագայում որոշ չափով դիմորդի գնահատականը կախում է ունենում բախտից: Բնական է, որ նույն մակարդակի թեստեր գրեթե անհնար է ստանալ, բայց այս դեպքում պետք է, անհրաժեշտ է լուծման այլ եղանակ գտնել, որ դիմորդների հնարավորությունների մեջ տարբերություն չդրվի:

Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զորավիկ կանգնեցին այս հարցում:

http://atc.am/preview.php?id=296&cat_=1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել